ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ՊԱՍՔԵԹՊՈԼ. ՌԻԱՏԻ ՊԷՅՐՈՒԹ – ՇԱՆՎԻԼ` 82-71

Ռիատի Պէյրութ - Շանվիլ մրցումէն (PROFOTO)

Լիբանանի պասքեթպոլի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 16-րդ եւ դարձի վերջին հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ, երէկ Մանարայի մէջ տեղի ունեցաւ Ռիատի Պէյրութ – Շանվիլ սպասուած գագաթի ճակատումը, որ աւարտեցաւ դաշտին տիրոջ յաղթանակով` 82-71 արդիւնքով: Մրցումին չորս քորթըրները ընթացան հետեւեալ ձեւով. 19-17, 19-5, 20-20 եւ 24-27:

Գրաւելու համար վերջնական դասաւորման պարագլուխի դիրքը` Ռիատի պէտք ունէր նուազագոյնը վեց կէտի տարբերութեամբ յաղթանակի մը: Այսպիսով, անիկա վերջնական դասաւորման մէջ հանդիսացաւ առաջին` ապահովելով 46 կէտ եւ մէկ կէտով գերազանցելով Շանվիլը:

Նշենք, որ այս տարեշրջանին առաջին անգամ ըլլալով, Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնը օտար իրաւարարներ հրաւիրած էր Լիբանան:

Ստորեւ կու տանք վերջնական դասաւորումը, նախքան ֆայնըլ-էյթի մրցումներուն սկսիլը.

ԿԷՏ         ՅԱՂԹ. ՊԱՐՏ.

1.- Ռիատի Պէյրութ       46          15          1
2.- Շանվիլ               45          15          1
3.- Անիպալ              34          9           7
4.- Սաժես Պէյրութ        30          7           9
5.- Պըժժէ                     30          7           9
6.- Պիպլոս              30          7           9
7.- Մութթահետ           28          6           10
8.- Հուփս               26          5           11
…………………………………………………..
9.- Անդրանիկ Պէյրութ     18          1           15

ՆՇԵՆՔ, որ Հաուշ Ումարա արդէն իսկ փոխադրուած է Բ. դասակարգ` ախոյեանութիւնը կիսատ ձգելուն համար, մինչ Անդրանիկ փլէյ-օֆի մրցումներուն պիտի մասնակցի Բ. դասակարգ չփոխադրուելու համար:

 

Share this Article
CATEGORIES