ՖԻՖԱ-ի Նոր Դասաւորման Մէջ Հայաստան 3 Դիրք Նահանջեց
Երէկ ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերուն նոր դասաւորումը:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, որ նախորդ դասաւորման մէջ կը գրաւէր 41-րդ դիրքը, 3 դիրք նահանջելով այժմ 601 կէտով կը գրաւէ 44-րդ դիրքը:
Աշխարհի ախոյեան Սպանիա պահեց պարագլուխի իր դիրքը, մինչ Գերմանիա, որ 2-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց Ֆրանսայէն, 2-րդ դիրքէն նահանջեց 3-րդ դիրք` իր տեղը զիջելով Հոլանտայի, որ 3-2 արդիւնքով յաղթած էր Անգլիոյ:
Արժանթին, որ 3-1 արդիւնքով յաղթած էր Զուիցերիոյ, վերստին տեղ գրաւեց առաջին 10-ին մէջ (8-րդ):
Ստորեւ կու տանք նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են ազգային հաւաքականներուն գրաւած նախկին դիրքերը. աստղանիշ կրող խումբերը 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին Հայաստանի մրցակիցներն են).
| ԿԷՏ | |
| 1.- (1) Սպանիա | 1561 |
| 2.- (3) Հոլանտա | 1379 |
| 3.- (2) Գերմանիա | 1332 |
| 4.- (4) Ուրուկուէյ | 1289 |
| 5.- (7) Պրազիլ | 1157 |
| 6.- (5) Անգլիա | 1121 |
| 7.- (6) Փորթուգալ | 1106 |
| 8.- (11) Արժանթին | 1102 |
| 9.- (8) Իտալիա (*) | 1062 |
| 10.- (9) Խրուաթիա | 1049 |
| 11.- (10) Դանիա (*) | 1025 |
| 12.- (13) Ռուսիա | 1003 |
| ………………… | …. |
| 29.- (29) Չեխիա (*) | 762 |
| ………………… | …. |
| 32.- (25) Թուրքիա | 747 |
| ………………… | …. |
| 44.- (41) ՀԱՅԱՍՏԱՆ | 601 |
| ………………… | …. |
| 74.- (82) Վրաստան | 462 |
| ………………… | …. |
| 85.- (88) Պուլկարիա (*) | 406 |
| ………………… | …. |
| 116.- (109) Ազրպէյճան | 285 |
| ………………… | …. |
| 124.- (114) Լիբանան | 270 |
| ………………… | …. |
| 148.- (159) Մալթա (*) | 152 |
CATEGORIES Մարզական

