ՖԻՖԱ-ի Նոր Դասաւորման Մէջ. Հայաստան Մնաց 47-րդ Դիրքին Վրայ. Լիբանան Դիրք Մը Նահանջեց

Երէկ` չորեքշաբթի, 9 մայիսին, ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերուն նոր ընդհանուր դասաւորումը: Նախքան մանրամասնութիւններուն անցնիլը, նշենք, որ յաջորդ դասաւորումը պիտի հրապարակուի յառաջիկայ 6 յունիսին:

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը նոր դասաւորման մէջ պահեց իր դիրքը` 47-րդ:

Ընդհանրապէս փոփոխութիւններ տեղի չունեցան` նկատի ունենալով, որ ապրիլ ամսուան ընթացքին ազգային խումբերու մասնակցութեամբ հանդիպումներ գրեթէ տեղի չունեցան: Սակայն այս ամիս, ինչպէս նաեւ յառաջիկայ յունիսին, մեծ թիւով հանդիպումներ նախատեսուած են, ինչ որ կը նշանակէ, թէ էական փոփոխութիւններ տեղի կրնան ունենալ:

Նշենք, որ 31 մայիսին Հայաստան Աւստրիոյ մէջ բարեկամական մրցում պիտի կատարէ 14-րդ դիրքին վրայ գտնուող Յունաստանի դէմ, իսկ 5 յունիսին Հայաստանի մրցակիցը պիտի ըլլայ 137-րդ դիրքը գրաւող Ղազախստան:

Լիբանան դիրք մը նահանջելով այժմ կը գտնուի 129-րդ դիրքին վրայ, իսկ Սուրիա մնաց 126-րդ դիրքին վրայ:

Ստորեւ կու տանք նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են ազգային հաւաքականներուն գրաւած նախկին դիրքերը, իսկ աստղանիշ կրող խումբերը 2014-ի Մոնտիալին Հայաստանի մրցակիցներն են).

ԿԷՏ

1.- (1) Սպանիա                     1442

2.- (2) Գերմանիա                    1345

3.- (3) Ուրուկուէյ                    1309

4.- (4) Հոլանտա                     1207

5.- (5) Փորթուգալ                    1190

6.- (6) Պրազիլ                            1165

7.- (7) Անգլիա                            1132

8.- (8) Խրուաթիա                    1114

9.- (10) Արժանթին                   1076

10.- (9) Դանիա *                   1069

11.- (11) Ռուսիա                    1049

12.- (12) Իտալիա *                        1041

13.- (13) Չիլի                             968

14.- (14) Յունաստան                 961

………………………………………..

16.- (16) Ֆրանսա                    938

………………………………………..

25.- (25) Փարակուէյ                  801

26.- (26) Չեխիա *                   798

………………………………………..

29.- (29) Միացեալ Նահանգներ   779

30.- (30) Ճափոն                    753

………………………………………..

33.- (33) Թուրքիա                   720

47.- (47) ՀԱՅԱՍՏԱՆ                 598

………………………………………..

52.- (51) Իրան                            575

………………………………………..

96.- (96) Պուլկարիա *               354

………………………………………..

109.- (110) Ազրպէյճան               305

………………………………………..

126.- (126) Սուրիա                        268

………………………………………..

129.- (128) Լիբանան                 260

………………………………………..

150.- (150) Մալթա *                161

 

 

Share this Article
CATEGORIES