ՍԱՄՊՕ. ՀԱՅՐԵՆԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԱՆ ՉԵԽԻԱ

Հայաստանի Սամպոյի ֆետերասիոնը յայտարարեց, որ երէկ Չեխիա մեկնեցաւ Հայաստանի Սամպոյի հաւաքականը` Փրակայի մէջ իր մասնակցութիւնը բերելու համար 14-18 ապրիլին Եւրոպայի պատանիներու, երիտասարդներու եւ աղջկանց ախոյեանութեան մրցումներուն:

Պատուիրակութիւնը կը գլխաւորէ Հայաստանի Սամպոյի ֆետերասիոնի նախագահ Լեւոն Հայրապետեան: Պատուիրակութեան մաս կը կազմեն նաեւ գլխաւոր մարզիչ Վովիկ Խոջայեան, իրաւարար Էդուարդ Ասլանեան, ինչպէս նաեւ մարզիչներ Արեւիկ Կարապետեան եւ Հայկ Աւետիսեան:

Ստորեւ կու տանք Չեխիա մեկնած Հայաստանի մարզիկներուն անունները.

ՊԱՏԱՆԻՆԵՐ.- Գրիգոր Մխիթարեան (48 քկ), Ռազմիկ Պետոյեան (52 քկ), Յովհաննէս Ալեքսանեան (56 քկ), Արթուր Սահակեան (60 քկ), Ռաֆիկ Մանուկեան (65 քկ), Ռաֆիկ Յարութիւնեան (70 քկ), Յովհաննէս Սերոբեան (75 քկ), Մարտիրոս Յակոբեան (81 քկ) եւ Գոռ Մարգարեան (87 քկ եւ վեր):

ԱՂՋԻԿՆԵՐ.- Էմմա Պակիրեան (48 քկ) եւ Ռոզա Խաչատրեան (52 քկ):

ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐ.- Վարդան Յովհաննիսեան (48 քկ), Արա Մելքոնեան (52 քկ), Սերիոժա Ալեքսանեան (57 քկ), Էտկար Կարապետեան (62 քկ), Վահագն Գէորգեան (68 քկ), Յակոբ Մարգարեան (74 քկ) եւ Մհեր Կարապետեան (82 քկ):

 

 

Share this Article
CATEGORIES