Նամականի. Ո՞վ Է Հայը

Գ. Կ.

Հայոց լեզո՞ւն, քրիստոնեայ կրօ՞նքը, թէ՞ իր երակներուն մէջ հոսող հայկական արիւնն է (թէկուզ կաթիլ մը), որ կը բնորոշէ  անձի մը հայկականութիւնը:

Աւելի առարկայական ըլլալու համար նկատի ունիմ թէ՛ թրքական եւ թէ՛ հայկական մամուլին մէջ յաճախակի դարձած գաղտնի հայերուն «լոյս աշխարհ» գալը, փշրելէ ետք իրենց կարծր պատեանը:

Տեղահանութեան օրհասական օրերուն ինչ-ինչ պատճառներով կրօնափոխ եղած հայու բեկորներ, հակառակ բազում դժուարութիւններու եւ զրկանքներու, կրցեր են գոյատեւել այն գիտակցութեամբ, որ իրենց բուն ինքնութիւնը տարբեր է տեղացիներէն, եւ հիմա «փանտորայի սնտուկէն» դուրս գալու պահը յարմար նկատելով` կ՛աղաղակեն արար աշխարհին, որ իրենց իսկական արմատները հայկական են:

Սկսելով Թուրքիոյ մէջ Համշէնէն ուղիղ դէպի հարաւ, հասնելու համար Տերսիմ եւ Ատըեաման, Վանէն մինչեւ Պոլիս, Գերմանիա եւ տակաւին նախկին Խորհրդային Միութեան քաղաքներ. որքա՞ն է իսկական թիւը գաղտնի կամ կրօնափոխ հայերուն. բայց աւելի էականը` ի՞նչ է մեր կեցուածքը անոնց հանդէպ:

Հակառակ որ մօտ մէկ դարեայ ժամանակաշրջան մը անցեր է անոնց բռնի կամ կամաւոր կրօնափոխութենէն, անոնք Թուրքիոյ մէջ մինչեւ օրս կը նկատուին իբրեւ «տէօնմէ», «կեաւուր» եւ պետութեան մօտ կը պահուին մանրամասնօրէն ցանկագրուած անոնց թղթածրարները, խոստովանութեամբ նոյնինքն Թուրքիոյ պատմութեան կաճառի նախկին նախագահ Եուսուֆ Հալաճօղլուի:

Դարձեալ կրկնենք հարցումը. ի՞նչ է մեր կեցուածքը անոնց հանդէպ:

Թարմացնելու համար մեր յիշողութիւնը կ՛արժէ դարձեալ կարդալ «Ազդակ» 15 յունիս 2012 թուականի «Տերսիմի կորսուած աղջիկները» յօդուածը, դարձեալ «Ազդակ» 18 յունիս 2012 թուականի զրոյցը Ասլը Թիւրքերի հետ, եւ կողքի սիւնակներուն մէջ` Շիրինին եւ «մերիններուն» պատմութիւնը:

Կ՛արժէ լրջօրէն քննարկել այս հարցը, կ՛արժէ լրջօրէն խորհրդածել ընկերաբան Լորանս Ռիթըրի արտայայտած հետեւեալ գաղափարին մասին. «Այլեւս պէտք է դուրս ելլել հայութիւնը հաւասար է հայերէն առաւել քրիստոնէութիւն կաղապարէն», «Ազդակ», 4 յուլիս 2012: Քանզի այդ «կորսուած հոտին» «ներքին ուժն ու կարելիութիւնները», չարհամարհելու աստիճան մեծ կ՛երեւին:

Իսկապէս, ո՞վ է հայը…

 

31 յուլիս 2012

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (21)
  • kevork 11 years

    ես քեզի կըսեմ ովէ հայը , նամանաւանդ լիբանանի մէջ
    -հայը իր հայութիւնը կը յիշէ ու կը պահէ մի քանի առիթներու, այսպես : Ապրիլ 24 , մայիս 28 … եւ վստայ այս օրերուն արցակուրդի մէջ կըլլայ ,ծով ,մով, գիշերնալ անթլիաս կը հանդիպինք, մօմ կը վարենք, իրարու կը դիտենք, կը նայինք ով եկերէ չէ եկած , գացած ատենիս ալ , պուզա պեշիրեն պուզա կուտենք,մինչեւ հոն գացերենք, ատալ ընենք, …
    ամօթէ , բայց չի կրցայ զսպել , ըսի´ : աւելի լաւ է ծուռ նստինք ,շիտակը խօսինք :

  • Ռ. Պատկանյան https://www.facebook.com/Raphael.Patkanian

    ՀԱՅ ԵՎ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ
     
    Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ խոսում է հայ լեզվով,
    Եվ կամ՝ որի մականունը հանգում է յան մասնիկով,
    Որ ուտում է ամենայն օր ճաշին տոլմա ու փըլավ,
    Կամ՝ պարծանոք միշտ հագնում է հայի գըդակ ու հալավ։
     
    Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ գընում է Հայի ժամ,
    Ու տարենը հաղորդվում է խիստ սակավից՝ չորս անգամ,
    Որ կյանքումը պաս չի կերել, ծոմ էլ պահում է նույնպես,
    Հորանջելիս խաչ է կընքում՝ բաց բերանն ու երես։
     
    Ո՞վ է հայը, մի՞թե նա է, որ տեսնելիս տերտերին
    «Օրհնյա ի տեր» պատրաստ ունի ամեն րոպե իր բերնին.
    Որի համար մեծ ամոթ է, նաև մեղք է մահացու,
    Թե Ջատիկի թաթախմանը չուտե թերխաշ կարմիր ձու։
     
    Չէ՛, սիրելի՛ս, ազգությունը չէ արտաքին արարմունք,
    Հայ ծընելըդ անգամ չի տալ քեզ հայության իրավունք,
    Ով է կամ յան մականունիդ վերջի վանկի մասնիկը,
    Կարմիր ձվով կամ թե անձու կատարում ես զատիկը։
     
    Քալլա-փաչա կամ թե բորշ է ամեն օրվա կերածըդ,
    Սեռտուկ, պայլտո կամ թե չուխա է վըրայի հագածըդ —
    Ողջը մին է. ծեսով չես տալ ազգիդ վընաս կամ օգուտ,
    Տեղը մընա ազգությունը, այդ նաև վարձ չէ՛ հոգուդ։
     
    Թե դու հայ ես՝ հայությունդ պիտի հարգես անպատճառ,
    Հայաստանը պիտի լինի հուսո աստըղ քեզ համար.
    Օտարինը դու մի՛ ատիլ, մի՛ էլ սիրիլ կուրորեն,
    Բայց քու Հայի օգուտները միշտ վե՛ր դասե ամենեն։
     
    Արվեստ, ուսում, շըքեղարվեստ տարածե՛ հայ ազգի մեջ,
    Բայց բըռնությամբ միշտ հեռացուր նորա մեջեն կրոնի վեճ.
    Քեզ ի՞նչ շահ է, թե դու կասես՝ հոգին բըխել է Հորից,
    Կամ թե Որդին հոգվով սրբով անսերմ ծընունգ է Մորից…
     
    Թո՛ղ, սիրելի՛, այդ խընդիրքը, աչքըդ դարձո’ւր դեպ հարավվ
    Բյուր-բյուր հոգիք դու կըտեսնես կորած դորա պատճառավ,
    Բայց մինչ այսօր այդ խընդիրքը մընացել է անվըճիռ,
    Թույլ խելքո՞վըգ աշխատում ես քակել անքակ այդ կընճիռ։
     
    Սիրե՛ ազգըդ ո’չ լոկ խոսքով, սիրե’ ինչպես քու անձը,
    Նորա օգտին, թե պետք լինի, զոհե՛ բոլոր քու գանձը,
    Մի՛ խընայիլ կյանքըդ անգամ, արյունըգ բե’ր նորան զոհ
    Ո՛ չ այն հուսով, որ քու ազգը իսկույն լինի քեզնից գոհ։
     
    Իստակ սերը չի՛ պահանջում ամենևին տըրիտուր,
    Թե տվածը հետ առնվի՝ դորան կասեն առուտուր,
    Բայց վա՜յ նոցա, որք անըզգա են յուր ազգի վիճակին,
    Հազա ր անեծք նոցա վերա, երնեկ շան պես սատակին։
     
    Թե դու հայ ես գիտե՞ս արդյոք՝ ո՛վ էր ազգիդ նախահայր,
    Ո՞րտեղ, ո՞ր կողմ նա ընտրել էր ազգի համար Հայ աշխարհ:
    Քանի՞ տարի անկախ մընաց Հայը օտար ազգերից,
    Ի՞նչ էր պատճառ, որ նա ընկավ իր առաջվա փառքերից։
     
    Ո՞ւր ցըրվեցավ քու խեղճ հայը, ունի՞ այժմ օգնական,
    Կա՞ մի հընար, միջոց կամ հույս նորա կրկին նորոգման.
    Թե կա հընար՝ դու պատրա՞ստ ես անձըգ ազգիդ զոհ անել,
    Խիստ կըտըտանք, սաստիկ տանջանք, սով ու ծարավ միշտ տանել։
     
    Դու պատրա՞ստ ես թողնել կայքըդ, ծընողք, եղբարք սիրական,
    Սիրելվույդ տեղ կըրծքիդ սեղմել միշտ մահառիթ հըրացան,
    Դու պատրա՞ստ ես անվախ երթալ թշնամիի սուրի դեմ,
    Սարսափելի մահըդ տեսնել դու կարո՞ղ ես ծաղրադեմ։
     
    Այդ ժամանակ քեզ հայ կասեմ, ես քեզ սիրով կը գըրկեմ,
    Թե ջուր ընկնիս՝ ջրի՛ց, թե՝ հուր, ես քեզ հուրից կըփրկեմ։
    Բայց թե փորըդ տոլմաներից կամ փըլավից տըռաքի,
    Հավատացի՛ր, ուտելովդ օգուտ չես բերիլ ազգի։

  • Ռաֆֆի 11 years

    Հայը եթէ իր լեզուն ու Քրիստոնէական հաւատքը կորսնցնէ, անպայման որ ուրիշ լեզու եւ հաւատք տեղը պիտի գրաւէ: Պարապութեան մէջ չեն կրնար մնալ այս երկուքը, որովհետեւ մարդ արարածը լեզու է եւ հոգի, ֆիզիքականին կողքին:

    Լուծում չէ որ հայը իր հաւատքէն ու լեզուէն հրաժարի:

    • Տիր 11 years

      Սիրելի՛ Ռաֆֆի,

      Լեզուն ինքնության հիմնաքարն է, քանզի լեզվի իմացությամբ, ինչպես բանալին դռան համար, միայն կարող ես բանալ սեփական ազգային ինքնության դարպասները: Լեզուն է, որ կերտում է լեզվամտածողություն՝ դրանով իսկ հասկանալի ու հարազատ դարձնելով սեփական ազգի գրավոր ու բանավոր մշակույթը:

      Մեջբերենք մայրենի լեզվի կարևորության մասին հատվածներ մեր մեծերից

      Լեզուի մահը արագացնում է ժողովրդների հոգեւոր մահը
      Գարեգին Նժդեհ

      Մենք Հայ ենք Հայերէն Լեզուով
      Վազգէն Ա. Կաթողիկոս

      Բավական չէ ազգասեր ու հայրենասեր լինելը, պետք է մի քիչ էլ լեզվասեր լինել, պետք է սիրել, պաշտել, գգվել հարազատ մոր հարազատ լեզուն. այս սերը միայն կբանա մեր առջև մեր լեզվի անհատնում ճոխությունը, նրա նրբությունը և քաղցրությունը։
      Ղազարոս Աղայան

      Սուտ է այն լուսավորությունը, որ պիտի լինի օտարի լեզվով: Այդպիսի դիպվածում դուք ձեր զավակներին օտարացնում եք ձեզանից: Նրանց զավակները անունով միայն կլինին հայ, իսկ հաջորդ սերունդները ավելորդ կհամարեն այդ անունը կրել յուրյանց վրա: Ուրեմն խելամիտ եղեք, և թող ձեր դպրոցներում հնչի մայրենի լեզուն:
      Միքայել Նալբանդյան

      Լեզուն է ամեն մի ժողովրդի ազգային գոյության և էության ամենախոշոր փաստը, ինքնուրույնության ու հանճարի ամենախոշոր դրոշմը, պատմության ու հեռավոր անցյալի կախարդական բանալին, հոգեկան կարողությունների ամենաճոխ գանձարանը, հոգին ու հոգեբանությունը:
      Հովհաննես Թումանյան

      և այլն, և այլն …

      ———
      Քրիստոնեական հավատքի՝ ազգային ինքնության անբեկանելի, մայրենի լեզվին համահավասար նշանակության մասին Ձեր կարծիքը չեմ կիսում: Տպավորություն է, թե մինչ քրիստոնեություն ընդունելը հայ գոյություն չուներ, ու հենց քրսիտոնեությունը մեզ հայ դարձրեց: Կամ էլ՝ քրիստոնեությունը բավական հոսանքաշատ կրոն է՝ արևելյան և բյուզանդական ուղղափառություն, կաթոլիկություն, բողոքականություն և այլն: Ո՞րի հետևորդներն են հայ: Միթե՞ բողոքական կամ կաթոլիկ հայը հայ չէ … Անգամ երկփեղկված է Հայ առաքելական եկեղեցին: Հիմա Անթիլիասի թեմի հետևո՞րդն է միայն հայ, թե՞ Էջմիածնի … լավ, ասենք՝ կարևորը՝ քրիստոնյա լինի: Իսկ քանի՞ հայ քրիստոնյա գիտեք, որ ճշտորեն պահպանում է կրոնական ու եկեղեցական կանոնները: Կիսատ-պռատ պահպանողները միթե՞ կիսատ-պռատ հայեր են … դե լավ, դա էլ հեչ: Իսկ միթե՞ աթեիստ հայը հայ չէ, միթե՞ արորդի («հեթանոս») հայը հայ չէ

      Մեջբերեմ բոլոր ժամանակների սրբագույն ու լուսավորյալ կրոնական գործիչներից մեկի՝ Վազգեն Ա Վեհափառի խոսքերը. «Հայ ազգից դուրս քրիստոնեություն ես չեմ ընդունում» …

      Ես էլ հայությունից դուրս այլ կրոն չեմ ընդունում, ավելին՝ ես կրոն՝ հասկացության ավանդական ընկալմամբ, չունեմ: Ունեմ հավատ առ Արարիչ, առ արարչություն և առ արարչականություն, բայց նրանց իմացության, ճանաչողության համար ոչ մի կորնի ու կրոնական գրքի աջակցության կարիք չունեմ … հիմա ես հայ չե՞մ

    • Ռաֆֆի 11 years

      Այսօր, եթէ հայը որոշէ մոռնալ հայերէնը եւ միայն թրքերէն սկսի խօսիլ, անիկա հայ ըլլալէ կը դադրի՞, անիկա թուրք կ’ըլլա՞յ:
      Այսօր, եթէ թուրքը որոշէ մոռնալ թրքերէնը եւ միայն հայերէն սկսի խօսիլ, անիկա թուրք ըլլալէ կը դադրի՞, անիկա հայ կ’ըլլա՞յ:

  • որոշ ժամանակ անց, այո՛, հայերեն խոսելը դադարած և թրքերենն իր ամենօրյա լեզու դարձրած հայազգին կդադարի հայ լինելուց, քանզի նա կսկսի հեռանալ իր ազգային մշակույթից, հայալեզու ստեղծագործություններից, կսկսի ավելի շատ կրել այն ժողովրդի մշակույթի ազդեցությունը, որի լեզվով նա խոսում է կամ որի հետ նա ավելի շատ է հաղորդակցվում: Ինչպես փաստում են ուսումնասիրությունները, խաթարելով իր մայրենի լեզվամտածողությունը, մարդը պարզապես կունենա ինքնության ճգնաժամ՝ որոշ ժամանակ անց նա չի ունենա լիարժեք հայկական ինքնություն, բայց դա դեռ չի նշանակում, որ նա անմիջապես թուրքական ինքնություն ձեռք կբերի: Նա պարզապես կթրքացվի, իսկ թե ինչ աստիճան՝ դա կախված է պայմաններից: Նա պարզապես կլինի թերի ինքնությամբ մարդ
    Նույնն էլ թրքերենը մոռացած ու հայերեն խոսող թուրքը (իսկ այդպիսիք կա՞ն 🙂 )

    • Ռաֆֆի 11 years

      Բայց ինչո՞ւ «անմիջապէս թուրքական ինքնութիւն ձեռք չի բերէր», ի՞նչ կը նշանակէ «նա պարզապէս կը թրքացուի»: Ի՞նչ են այդ յիշած «պայմաններ»դ: Ե՞րբ կրնայ հայ մը լիովին թուրք ըլլալ:

  • Ռաֆֆի ջան, միթե՞ չգիտեք, թե ինչ է ուծացում կոչվածը և ինչպես է այն աշխատում: Միթե՞ չեք տեսել/լսել «հայկական արմատներով» թուրքերի մասին: Ի՞նչ եք կարծում, Աբդուլ Համիդը, որի մայրն, ասում են, հայուհի է եղել, ինքն իրեն հա՞յ էր համարում, թե՞ թուրք: Կամ հայերից և հույներից գողացված երեխաներից «պատրաստված» արյունարբու ենիչերիները հա՞յ կամ հու՞յն էին, թե՞ թուրք: 
    Կամ միթե՞ չեք լսել համշենահայերի 3 «տեսակների» մասին՝ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ ու Համշենից վաղուց գաղթած համշենահայեր, իսլամն առերես ընդունած, սակայն հայկականությունը պահպանած ու իրենց հայ համարող համշենահայեր և իսլամ ընդունած, թուրքացված ու իրենց թուրք համարող համշենցիներ (արդեն ոչ համշենահայեր): 
    Կարծում եմ՝ լսել եք նաև քրդացած ու ծպտյալ հայերի մասին:

    • Ռաֆֆի 11 years

      Լաւ, ուրեմն, այս բոլոր գաղտնի ապրած հայերը, որոնք հայերէն չեն խօսիր, եւ կ’ըսեն թէ հայ են, ի՞նչ պիտի պատահի իրենց: Պիտի ընդունուի՞ն գաղութին մէջ:

      Եթէ պիտի ընդունուին, ինչպէս է պարագան ԱՄՆ-ի մէջ, ուրեմն լեզուն ինքնութեան կորիզ չէ՞ ալ:

  • Ռաֆֆի ջան, Կոմիտասն էլ սկզբում հայերեն չգիտեր խոսել: Իսկ հետո, ստանալով հայերեն կրթություն, ի՞նչ արեց նա: Երբեմն ինձ թվում է, որ Կոմիտասի մշակումները մարդուն լսել տալու միջոցով կարելի է մեծ ճշգրտությամբ որոշել նրա՝ հայկական ծագում ունենալ-չունենալը

    Ցավոք, սիրելի Ռաֆֆի, լեզվի մահն արագացնում է անձի ուծացումը: Ես մեկնաբանություններիցս մեկի մեջ արդեն նշել եմ մեր մեծերից մեջբերումներ հայոց լեզվի անկյունաքարային նշանակության համար: Ուստի ևս մի անգամ նշեմ, որ լեզուն կորցնելն արդեն ուծացման հիմքն է:

    Գրել եք
    //բոլոր գաղտնի ապրած հայերը, որոնք հայերէն չեն խօսիր, եւ կ’ըսեն թէ հայ են

    1. տարբերենք հայկական ծագում ունենալը հայ լինելուց: Հայկական ծագում ունեցող ամեն ոք հայ չէ
    2. այդ մարդկանց մի մասը հայերեն գիտի, մյուս մասը՝ ոչ: Ճշգրիտ չափերն ինձ հայտնի չեն

    ծանոթացեք այս հրապարակումներին
    http://akunq.net/am/?p=21835
    http://akunq.net/am/?p=7243
    http://www.tert.am/am/news/2012/05/16/dersim-prgich/

    Եթե Ձեզ կհետաքրքրի, կարող եմ տալ նաև համշենահայերի և ծպտյալ հայերի մասին գիտական հրապարակումներ: 

  • Ռաֆֆի 11 years

    Ուրեմն համաձայն չես ընկերաբան Լորանս Ռիթըրի արտայայտած հետեւեալ գաղափարին մասին. «Այլեւս պէտք է դուրս ելլել հայութիւնը հաւասար է հայերէն առաւել քրիստոնէութիւն կաղապարէն»:
    Ուրեմն, ըստ քեզի, հայութիւնը ինչի՞ հաւասար է -> հայութիւն = հայերէն լեզու + ….?

    • Այո՛, համաձայն չեմ այդ բանաձևի հետ, քանզի 1. ինքս քրիստոնյա չեմ (վերևում նշել եմ՝ ես կրոն չունեմ, ես Արարչահավատ եմ), 2. չեմ կարող հայ համարել այն մարդուն, ով ունի բոլորովին այլ ազգային ծագում, բայց կնքվել է ՀԱԵ-ում: Ասածս չի նշանակում, որ հայը չի կարող քրիստոնյա լինել, սա նշանակում է, որ հայը կարող է նաև քրիստոնյա չլինել

      Ըստ իս, հայ լինել= էթնիկ ծագում + լեզու + հայկական ինքնություն (հայոց պատմության ու մշակույթի հետ ինքնանույնացում)
      Այս 3 բաղադրիչներից որևէ մեկի բացակայության դեպքում անձը չի ունենա լիարժեք հայկականություն

  • Ռաֆֆի 11 years

    Ուրեմն ի՞նչ են եւ ո՞վ են այն հայերը որոնք հայերէն չեն խօսիր, բայց հայ կ’զգան, հայ արմատներ ունին, ինչպէս որ է Սփիւրքին վիճակը, մանաւանդ Արեւմտեան երկիրներու մէջ:

    Իսկ պատմութեան մէջ կը կարդանք որ շատ մը հայեր Կիլիկիոյ շրջաններու մէջ հայերէն չէին խօսէր, այլ՝ Թրքերէն: Մեր մեծ հայրերը ու մայրերը Ցեղասպանութենէն ետք երբ Սուրիա ու Լիբանան հասան, այն ատեն իրենք հայերէն չէին խօսէր, այլ Թրքերէն:

    Այս հայերը ի՞նչ կը համարուէին ուրեմն:

    • //Ուրեմն ի՞նչ են եւ ո՞վ են այն հայերը որոնք հայերէն չեն խօսիր, բայց հայ կ’զգան, հայ արմատներ ունին
      //Մեր մեծ հայրերը ու մայրերը Ցեղասպանութենէն ետք երբ Սուրիա ու Լիբանան հասան, այն ատեն իրենք հայերէն չէին խօսէր, այլ Թրքերէն:

      եթե հայ ԿԶԳԱՆ, ուրեմն, նրանք իրենց ինքնությունից հեռանալու ճանապարհին գտնվող, մի մեծ քայլ դեպի հեռացում կատարած հայեր են: 
      Ինչու՞ եմ այդպես սկզբունքային լեզվի հարցում: Որովհետև միմիայն մայրենի լեզվի միջոցով կարելի է ճանաչել սեփական ազգի պատմությունը, գրավոր ժառանգությունը, հաղորդակցվել անցյալի ու ներկայի հետ, մտորել ապագայի մասին: Թարգմանված կամ սեփական ազգի մասին օտարալեզու աղբյուրներով ինքնությունդ երկար չես պահի

  • Ռաֆֆի 11 years

    Լաւ ուրեմն տարբերութիւն կա՞յ այն հայուն միջեւ որ հայերէն չի խօսիր, բայց հայրենի հողի վրայ կ’ապրի, եւ այն հայուն որ հայերէն չի խօսիր ու օտար ափերու վրայ կ’ապրի:

    Հարցը նոյնքա՞ն լուրջ է անոնց համար որոնք հայրենի հողի վրայ կը բնակին, բայց օտար լեզու կը խօսին: Թէ ոչ՝ ասոնց պարագան քիչ մը աւելի դիւրին է եւ կորսուելու եւ օտարացուելու հարց չկայ, որովհետեւ արդէն իսկ հայկական հողերու վրայ կ’ապրին:

  • Այդ երկու դեպքերի միջև տարբերությունն այնքանով է, որ հայրենի հողի վրա ոչ հայախոսն ավելի շատ հնարավորություններ ունի վերացնելու այդ անկարելի ու վտանգավոր բացը, քան օտար միջավայրում: Հենց օտար միջավայրում ազգային ինքնության պահպանման համար Նժդեհն ու ընկերներն ստեղծեցին Ցեղակրոն շարժումը, որի 2 գլխավոր թեզերն էին պահպանել, պաշտպանել ազգային ինքնությունը և օգտակար լինել հայությանն ու Հայերնիքին:
    Սակայն արդարության դեմ մեղանչած չլինելու համար պետք է նշեմ նաև, որ այսօր անգամ հայրենի հողի վրա հայկականությունը խիստ վտանգված է թեկուզ հենց սպառողական մշակույթի, նյութապաշտության, օտար «հովերի» ու օտարամետության տարածման, սերիալային հոգեբանության ու մտածողության տարածման պատճառով: Մի հետազոտության համաձայն, այդ սերիալային բառապաշարն այսօր անգամ սկսել է վերացնել մեր ամենամեծ ազգային հարստություններից մեկը՝ բարբառները: 
    Ահա հայաստանյան եթերով սերիալների ազդեցության մասին
    Վահրամ Միրաքյան. «Ագրեսիվ հեռուստատեսության հետևանքները» http://www.mgfedayi.info/3/1/69/

    Ահա նաև հենց բուն լեզվամտածողության կենսական կարևորության մասին
    1. Լեզվի և գենի փոխկապակցվածության միջուկային գենետիկայի գիտական հիմնավորումները http://hayaryakanch.wordpress.com/2012/06/04/%D5%AC%D5%A5%D5%A6%D5%BE%D5%AB-%D6%87-%D5%A3%D5%A5%D5%B6%D5%AB-%D6%83%D5%B8%D5%AD%D5%AF%D5%A1%D5%BA%D5%A1%D5%AF%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%AB%D5%BB%D5%B8/

    2. Կրթության, լեզվամտածողության և ազգային հատկանիշների փոխկապակցվածության գիտական ապացույցների մասին http://www.ardarutyun.org/?p=1855

    3. Նորից հայրենի հողում՝ Ջավախքում հայկական լեզվամտածողության խարխլման ու «վրացականացման» մասին
    «Հայ երեխան սկսում է վրացական լեզվամտածողություն ձեռք բերել» http://www.aysor.am/am/news/2010/12/15/armenian-georgia-javakhk/?sw

    4. Օտարալեզու դպրոցների բացման դեմ պայքարի մասին
    «Ի՞նչ լեզվամտածողություն ենք մենք ձևավորելու» http://www.panorama.am/am/education/2010/06/18/ara-harutyunyan/?sw

  • Ռաֆֆի 11 years

    Երէկ կարդացի հետեւեալ կայքէջը, ուր յստակ տարբերութեամբ ու մօտեցումով կը գրէ այս «Հայ Ըլլաու» նիւթին մասին:

    http://www.keghart.com/Editorial-WhoIsArmenian

    Ո՞վ է հայը: Ըստ երեւոյթին այս Գանատահայ կայքէջը տարբեր ձեւով կը ներկայացնէ զայն, կարկինը շատ լայն բանալով:

    Այս է՞ այսօրուան իրականութիւնը: Այս բոլոր գաղութները ձուլումի կ’երթա՞ն:

    Եթէ այդպէս է վիճակը, մինչ անոնք կը ձուլուին, մեր վերաբերումը ի՞նչ պիտի ըլլայ: Ընդունի՞լ, չընդունի՞լ զիրենք իբր հայ: Իսկ եթէ պիտի ընդունինք, ի՞նչ լեզուով պիտի աշխատինք:

  • Րաֆֆի ջան,

    խառնամուսնությունները մեր ինքնության կործանման ամենաուղիղ ճամփան են: Ահա մի հետաքրքիր ժողովածու, որը կազմվել է ՀՀ Սփյուռքի նախարարության հովանու ներքո անցկացված գիտաժողովի զեկույցների հիման վրա
    http://www.mindiaspora.am/res/Hratarakumner/books/Arman-Haj%20inqnutyan%20vorakneri%20pahpanum%20karn%20amusnutyunnerum.doc

    Երբ հայկական ինքնության սահմանման մեջ մտցնում են եկեղեցին, ակամայից ինձ մոտ հարց է առաջանում՝ ո՞վ կարող է պնդել, որ կաթոլիկ հայերը, ովքեր ապրում են, օրինակ, Շիրակի մարզի մի քանի բնակավայրերում, իրենք իրենց հայ են համարում, ակտիվորեն մասնակցել են Արցախյան ազատամարտին, հայ չեն կամ թերի հայեր են: Ո՞վ կարող է պնդել, որ նույնկերպ բողոքական դավանանքի հետևորդ կամ էլ աթեիստ, բայց իրենց հայ համարողները հայ չեն: Այսպիսի դեպքերում միշտ հակադարձ հարց եմ տալիս՝ միթե՞ Դաշնակցական հայն ավել կամ պակաս հայ է, քան Հնչակյանը, իսկ նրանք երկուսով ավելի կամ պակաս հայ են, քան անկուսակցականը:

    Մյուս կողմից էլ ինձ համար տարօրինակ է, թե ինչպե՞ս հայերեն չիմացողը կարող է ինքնանույնացնել իրեն հայկական ինքնության հետ: Այսինքն, օրինակ, ինչպես կարելի է սիրել ֆրանսիական մշակույթը, այդ թվում՝ ֆրանսիական գրականությունը՝ չիմանալով ֆրանսերեն, սիրել լեհականը՝ չիմանալով լեհերեն ու այդպես շարունակ: Ինչպե՞ս կարելի է թարգմանությունների միջոցով դիմացինցին փոխանցել սեփական լեզվի ողջ ճոխությունը, նրա ներքին փիլիսոփայությունը; Դե եկ ու հայերեն չիմացողին բացատրիր, թե ինչ է նշանակում «ինչ կա-չկա», «աչքս լույս», «արևիդ մեռնեմ», «մեռնեմ ջանիդ» ու այլ այսպիսի արտահայտությունները, բացատրիր, որ հենց հայերեն տառերի ու բառերի մեջ է թաղված մեր ներքին էությունը … ինչպե՞ս բացատրել: Չէ՛, հնարավոր չէ:

    Նույնկերպ օտարի համար խորթ ձևակերպում են «հայազգի» և «սփյուռքահայ», «վրացահայ», «ամերիկահայ» տերմինները: Դե եկ ու բացատրիր նրան, որ հայազգի լինելը՝ հայկական ծագում ունենալը դեռ չի նշանակում հայ լինել, քանի որ վերջինի համար պարտադիր պայման է հայկական ինքնություն ունենալը, իսկ դրա համար միայն ծագումը բավարար չէ: Անգամ մեր ականջին են խորթ «սփյուռքաթուրք», «ամերիկավրացի», «գերմանառուս» արտահայտությունները, էլ ուր մնաց օտարախոսին բացատրես … Լեզվամտածողությունն ինքնության հիմքն է, իսկ լեզվամտածողության հիմքը լեզուն է

    Մի շատ լավ ու հետաքրքիր ֆիլմ կա, կոչվում է «Հայերը»: Դրա գրեթե բոլոր մասերը youtube-ում կան: Ահա դրանցից մի քանիսը

    Հայերը – Մեր Մասին – Մաս 1 https://www.youtube.com/watch?v=rM-g0sAx3r0&feature=relmfu
    Հայերը – Մեր Մասին – Մաս 2 https://www.youtube.com/watch?v=3I-xz7757TY&feature=relmfu

    Հայերը – Ծագում – Մաս 1 https://www.youtube.com/watch?v=3C8fd-Df1e4&feature=relmfu
    Հայերը – Ծագում – Մաս 2 https://www.youtube.com/watch?v=oNYhtbIaEWQ&feature=relmfu

    Հայերը – Գենը – Մաս 1 https://www.youtube.com/watch?v=WfCpZ8HWkjE
    Հայերը – Գենը – Մաս 2 https://www.youtube.com/watch?v=Uczjokkav7s&feature=relmfu

    Հայերը – Աչքեր – Մաս 1 https://www.youtube.com/watch?v=CsXQTynFJzY&feature=relmfu
    Հայերը – Աչքեր – Մաս 2 https://www.youtube.com/watch?v=baNp8ydZEjo&feature=relmfu

    Հայերը – Ինքնություն – Մաս 1 https://www.youtube.com/watch?v=bC-FJHyadOA
    Հայերը – Ինքնություն – Մաս 2 https://www.youtube.com/watch?v=wMZtE33NDQo&feature=relmfu
    Հայերը – Ինքնություն – Մաս 3 https://www.youtube.com/watch?v=6nSsePO8zCo&feature=relmfu
    Հայերը – Ինքնություն – Մաս 4 https://www.youtube.com/watch?v=XkCrYhX-6rA&feature=relmfu

    Հայերը – Ինքնագիտակցում – Մաս 1 https://www.youtube.com/watch?v=ojzKhPVFGLM&feature=relmfu
    Հայերը – Ինքնագիտակցում – Մաս 2 https://www.youtube.com/watch?v=OtJJj2bDFqU&feature=relmfu

    Հայերը – Հոգեբանություն – Մաս 1 https://www.youtube.com/watch?v=Yo8Qo40DSns
    Հայերը – Հոգեբանություն – Մաս 2 https://www.youtube.com/watch?v=53aV15ZXACA

    Հայերը – Լեզու – Մաս 1 https://www.youtube.com/watch?v=oShRNNy2mZ8
    Հայերը – Լեզու – Մաս 2 https://www.youtube.com/watch?v=wLvMu2d8nuk&feature=relmfu
    Հայերը – Լեզու – Մաս 3 https://www.youtube.com/watch?v=mEL1y0wePWM&feature=relmfu
    Հայերը – Լեզու – Մաս 4 https://www.youtube.com/watch?v=U39wECzAFNI&feature=relmfu

  • Ես միշտ սիրով ու պատրաստակամությամբ եմ արձագանքում հայերեն, հայոց պատմություն չիմացող այն հայազգիներին, ովքեր ձգտում են վերացնել այդ բացերը:
    Ահա՛, խնդրեմ, հիանալի հնարավորություն այդ բացը լրացնելու համար

    Armenian Virtual College http://www.avc-agbu.org/home.php?page=home_&lang=en_utf8

  • Ռաֆֆի 11 years

    Շնորհակալ եմ Տիր: Բոլորը կայքէջերը շատ աղէկ են, բոլոր անոնց համար որոնք հայ լեզուն կը պաշտպանեն ու կը հաւատան որ առանց լեզուի ինքնութիւնը կը կորսուի:

    Եկեղեցիին կարեւորութիւնը մէկդի դրած, գանք այն նիւթին ուր Ամերիկաներու, Գանատայի, Եւրոպայի հայութիւնը ինքնութեան հարց կը դիմագրաւէ:

    Ի՞նչ պիտի ընենք այն հոծ գաղութներուն որոնք կը հաւատան որ անոնք կրնան չգիտնալ ու չսորվիլ հայերէն, բայց եւ տակաւին կապուիլ հայկական ինքնութեան:

    Գործնական գետնի վրայ, ի՞նչ կերպով եւ ի՞նչ լեզուով յարաբերութիւնը պիտի շարունակուի այս գաղութներուն հետ: Դուն կ’ըսես թէ անոնք պէտք է հայերէն սորվին, իսկ իրենք կ’ըսեն թէ ո՛չ. պայման չէ սորվին, հայութեան մասին ուրիշ լեզուներով կը կարդան: Եւ կը քաջալերէն Հայաստանը, կ’օգնեն անոր, քիչ մը հայերէն բառեր կը սորվին, հայ պատմութեան մասին կը սորվի, Հայաստան կ’այցելեն…:

  • Րաֆֆի ջան, Հայրենիք-Սփյուռք գործակցությունն այս պհին լիարժեք կայացած չէ, ուստի ես հույս չեմ դնում, որ այդ հարթության վրա կարճ ժամանակում խնդիրը կհարթվի: Սփյուռք ունեցող ժողովուրդների պատմությունը ցույց է տալիս, որ ինքնության պահպանման կարևորագույն գրավականը հենց մայրենի լեզուն է: Սակայն դրան զուգահեռ որոշ ժողովուրդներ կիրառում են նաև գաղափարախոսական հնարքներ: Այսօր Սփյուռքի տվյալ գաղթօջախն ինքն ինքնուրույն է որոշում, թե ինչ ու ինչպես անել: Ավելին, անհատը, այլ ոչ թե համայնքն է որոշում դա: Ուստի համառորեն հայերեն սովորել չկամեցողին ես ոչինչ խորհուրդ չեմ տա: Բայց, միաժամանակ, ցավով կապրեմ այն 35-40 տարին, որից հետո լեզվուրացության, ուծացման արդյունքում մենք այլևս արևմտյան սփյուռք չենք ունենա: 

    Հ.Գ. Վերևում հիշատակածս գրքում որոշ խորհուրդ-առաջարկություններ կան ինքնապահպանման համար: Բացի դրանից, կարծես՝ նորից հասունացել է (իսկ եթե ազնիվ լինենք՝ միշտ էլ հասուն է եղել) հայության մեջ ակտիվորեն Ցեղակրոն գաղափարախոսության տարածման անհրաժեշտությունը:

  • Disqus ( )