Յայտարարութիւն
«Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդառաջ» խորագրով լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի մասնակցութեան յայտերի ընդունման վերջնաժամկէտ է յայտարարուած 2012 թուականի սեպտեմբերի 10-ը, որից յետոյ գործընթացը կը դադարեցուի:
Խնդրում ենք լրագրողների 6-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին իրենց հետ բերել տուեալ տարածաշրջանի զանգուածային լրատուամիջոցում հրապարակուած Հայոց ցեղասպանութեան վերաբերեալ նիւթեր, տեսանիւթեր, յօդուածներ` համաժողովի օրերին նախասրահում ցուցադրելու համար:
CATEGORIES Գաղութային

