Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Միքա Ամրապնդեց Պարագլուխի Իր Դիրքը
Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 19-րդ հանգրուանի մրցումներուն, Միքա ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 1-0 արդիւնքով յաղթելէ ետք Բանանցի:
Իր արձանագրած այս յաղթանակէն ետք Միքա, որ այժմ ունի 44 կէտ, երեք կէտով կը գերազանցէ երկրորդ դիրքին վրայ գտնուող Շիրակը, որ ունեցաւ 41 կէտ` 2-1 արդիւնքով յաղթելով Փիւնիկի:
Գանձասար 3-0 արդիւնքով յաղթեց Իմփուլսի, իսկ Ուլիս` Արարատի (2-1):
Ստորեւ կու տանք դասաւորումը.
| ՄՐՑ. | Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Միքա | 19 | 14 | 2 | 3 | 34 | 19 | 44 |
| 2.- Շիրակ | 18 | 13 | 2 | 3 | 32 | 16 | 41 |
| 3.- Իմփուլս | 19 | 10 | 2 | 7 | 32 | 29 | 32 |
| 4.- Գանձասար | 18 | 8 | 4 | 6 | 22 | 15 | 28 |
| 5.- Փիւնիկ | 18 | 8 | 3 | 7 | 36 | 26 | 27 |
| 6.- Ուլիս | 19 | 5 | 4 | 10 | 23 | 28 | 19 |
| 7.- Բանանց | 18 | 3 | 4 | 11 | 18 | 31 | 13 |
| 8.- Արարատ | 19 | 2 | 1 | 16 | 11 | 44 | 7 |
CATEGORIES Մարզական

