2014-ի Մոնտիալի Զտումի Մրցաշարք (Եւրոպայի Գօտի). Այսօր Տեղի Կ՛Ունենան 22 Մրցումներ

Այսօր` ուրբաթ, 7 սեպտեմբեր 2012-ին, Եւրոպայի գօտիին մէջ կը սկսի 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքը, երբ տեղի կ՛ունենան 22  մրցումներ: Վաղուան յայտագիրին վրայ են երկու ճակատումներ:

Ամէնէն կանուխ մրցումը պիտի սկսի ժամը 18:00-ին (Պէյրութի ժամանակացոյցով), իսկ ամէնէն ուշը` ժամը 22:30-ին:

Առաջին օրուան յայտագիրին վրայ թերեւս չկան այդքան «տաք» ճակատումներ, սակայն իւրաքանչիւր խումբ պիտի փորձէ իր առաւելագոյնը տալ եւ ինք հանդիսանալ այն խումբը, որ կը տիրանայ երեք կէտի:

Ստորեւ կու տանք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).

ԱՅՍՕՐ

Ա. Խմբակ

Ժամ

Խրուաթիա – Մակեդոնիա  21:15
Կալես – Պելճիքա               21:45

Բ. Խմբակ

Մալթա – ՀԱՅԱՍՏԱՆ           21:00
Պուլկարիա – Իտալիա       21:45

Գ. Խմբակ

Ղազախստան – Իրլանտա   19:00
Գերմանիա – Ֆարօ կղզիներ 21:45

Դ. Խմբակ

Էսթոնիա – Ռումանիա          21:00
Անտորրա – Հունգարիա       21:30
Հոլանտա – Թուրքիա          21:30

Ե. Խմբակ

Սլովենիա – Զուիցերիա      21:30
Իսլանտա – Նորվեկիա       21:45
Ալպանիա – Կիպրոս          22:30

Զ. Խմբակ

Ռուսիա – Հիւսիսային Իրլանտա 18:00
Ազրպէյճան – Իսրայէլ                   19:00
Լիւքսամպուրկ – Փորթուգալ        21:45

Է. Խմբակ

Լիխթնշթայն – Պոսնիա                 20:00
Լիթուանիա – Սլովաքիա               21:15
Լաթվիա – Յունաստան                 21:30

Ը. Խմբակ

Մոնթենեկրօ – Լեհաստան             21:30
Մոլտաւիա – Անգլիա                     21:45

Թ. Խմբակ

Վրաստան – Պիելոռուսիա              20:00
Ֆինլանտա – Ֆրանսա                   21:30

ՎԱՂԸ

Ա. Խմբակ

Սկովտիա – Սերպիա                      17:00

Բ. Խմբակ

Դանիա – Չեխիա                          21:15

 

Share this Article
CATEGORIES