Հայ Ֆութպոլասէրները «Բաց Նամակ» Ուղարկեցին Նախագահ Սերժ Սարգսեանին

PanArmenian.Net լրատուական կայքէջը կը հաղորդէ, որ երէկ խումբ մը ֆութպոլասէրներ «բաց նամակ» ուղարկած են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանին` Հայաստան – Իտալիա 2014-ի Մոնտիալի զտումի մրցումին տոմսերուն սակերը վերատեսութեան ենթարկելու հարցով միջնորդելու խնդրանքով:

Նախանցեալ օր ֆութպոլասէրները դիմած էին նաեւ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի նախագահ Ռուբէն Հայրապետեանին: Սակայն այդ դիմումին իբրեւ պատասխան ֆետերասիոնը նշեց, որ տոմսերուն գիները պիտի մնան անփոփոխ:

Նշենք, որ տոմսերուն գիներն են 3000, 5000, 7000 եւ 10000 դրամ:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )