«Չեմփիընզ Լիկ». Ռէալ Մատրիտ` Մեծագոյն Յաղթականը
Երէկ գիշեր «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ տեղի ունեցան ութ ճակատումներ:
Մեծագոյն յաղթականը հանդիսացաւ Ռէալ Մատրիտ, որ 4-1 արդիւնքով ծանր պարտութեան մատնեց Այաքս Ամսթերտամը: Քրիսթիանօ Ռոնալտօ հեթրիք մը իրագործեց (42-րդ, 79-րդ եւ 81-րդ):
Յաղթանակներ արձանագրեցին նաեւ Արսենալ եւ Ա. Սէ. Միլան, մինչ Փարիզ Սեն Ժերմեն պարտուեցաւ:
Ստորեւ կու տանք երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Տինամօ Քիեւ – Տինամօ Զաղրեպ | 2-0 |
| Փորթօ – Փարիզ Սեն Ժերմեն | 1-0 |
|
Բ. ԽՄԲԱԿ |
|
| Արսենալ – Օլիմփիաքոս | 3-1 |
| Շալքէ – Մոնփելիէ | 2-2 |
|
Գ. ԽՄԲԱԿ |
|
| Զենիթ Ս. Փեթերսպուրկ – Ա. Սէ. Միլան | 2-3 |
| Անտըրլեխթ – Մալակա | 0-3 |
|
Դ. ԽՄԲԱԿ |
|
| Այաքս Ամսթերտամ – Ռէալ Մատրիտ | 1-4 |
| Մանչեսթըր Սիթի – Պորուսիա Տորթմունտ | 1-1 |
CATEGORIES Մարզական


