ՖԻՖԱ-ի Միջազգային Նոր Դասաւորման Մէջ. Հայաստանի Հաւաքականը 11 Դիրք Նահանջեց
Երէկ` չորեքշաբթի, 3 հոկտեմբերին, ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերու նոր դասաւորումը: Նշենք, որ յաջորդ դասաւորումը պիտի հրապարակուի յառաջիկայ 7 նոյեմբերին:
Հրապարակուած նոր դասաւորումը այդքան ալ լաւ չեղաւ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականին համար, որ 11 դիրք նահանջելով այժմ կը գրաւէ 64-րդ դիրքը` իր տրամադրութեան տակ ունենալով 503 կէտ:
Առաջին դիրքին կառչած մնաց Սպանիա` իր ետին ձգելով Գերմանիան: Լաւագոյն եռեակը ամբողջացուց Փորթուգալ` մէկ դիրքի ոստում արձանագրելով:
Լիբանան 15 դիրքի ոստում մը արձանագրելով այժմ 314 կէտով կը գրաւէ 109-րդ դիրքը:
Ստորեւ կու տանք հրապարակուած նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են ազգային հաւաքականներուն գրաւած նախկին դիրքերը).
| ԿԷՏ | |
| 1.- (1) Սպանիա | 1611 |
| 2.- (2) Գերմանիա | 1459 |
| 3.- (4) Փորթուգալ | 1259 |
| 4.- (7) Արժանթին | 1208 |
| 5.- (3) Անգլիա | 1196 |
| 6.- (8) Հոլանտա | 1141 |
| 7.- (5) Ուրուկուէյ | 1140 |
| 8.- (6) Իտալիա* | 1106 |
| 9.- (22) Քոլոմպիա | 1102 |
| 10.- (11) Յունաստան | 1029 |
| …………………. | …….. |
| 18.- (10) Դանիա* | 944 |
| …………………. | …….. |
| 22.- (19) Չեխիա* | 837 |
| …………………. | …….. |
| 36.- (35) Թուրքիա | 689 |
| …………………. | …….. |
| 55.- (89) Պուլկարիա* | 565 |
| ………………….. | …….. |
| 58.- (54) Իրան | 549 |
| …………………… | …….. |
| 64.- (53) ՀԱՅԱՍՏԱՆ | 503 |
| 65.- (86) Վրաստան | 501 |
| ……………………… | …….. |
| 109.- (124) Լիբանան | 314 |
| ……………………… | …….. |
| 111.- (107) Ազրպէյճան | 309 |
| ………………….. | …….. |
| 153.- (139) Մալթա* | 156 |
ՆՇԵՆՔ, որ աստղանիշ կրող խումբերը Հայաստանի մրցակիցներն են` 2014-ի Մոնտիալի զտումի մրցումներուն:

