2014-ի Մոնտիալի Զտումի Մրցաշարք. Գերմանիա Կորսնցուց Չորս Կոլի Առաւելութիւնը
Եւրոպայի գօտիին մէջ տեղի ունեցած 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ, երէկ կատարուած ճակատումներուն արձանագրուեցան շարք մը անակնկալներ:
Նախ եւ առաջ Գերմանիա կորսնցուց չորս կոլի իր առաւելութիւնը, երբ զարմանալիօրէն մրցումը աւարտեց 4-4 արդիւնքով: Անիկա մինչեւ 56-րդ վայրկեան 4-0 արդիւնքով յաղթական էր, սակայն Շուէտ անակնկալի բերաւ ֆութպոլասէր հասարակութիւնը` իր նշանակած չորս պատասխան-կոլերով:
Ուքրանիա իր դաշտին վրայ պարտուեցաւ Մոնթենեկրոյէն (1-0), մինչ Սպանիա չկրցաւ յաղթել իր հիւրին` Ֆրանսայի եւ 1-1 արդիւնքով բաժնուեցաւ անկէ:
Ռուսիա յաղթեց Ազրպէյճանի (1-0), իսկ Հունգարիա` Թուրքիոյ (3-1):
Լեհաստան – Անգլիա մրցումը յետաձգուեցաւ այսօրուան` նկատի ունենալով, որ Վարշաւայի դաշտին վրայ լիճեր գոյացան:
Ստորեւ կու տանք երէկուան մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Խրուաթիա – Կալես | 2-0 |
| Մակեդոնիա – Սերպիա | 1-0 |
| Պելճիքա – Սկովտիա | 2-0 |
|
Բ. ԽՄԲԱԿ |
|
| Չեխիա – Պուլկարիա | 0-0 |
| Իտալիա – Դանիա | 3-1 |
|
Գ. ԽՄԲԱԿ |
|
| Ֆարօ կղզիներ – Իրլանտա | 1-4 |
| Աւստրիա – Ղազախստան | 4-0 |
| Գերմանիա – Շուէտ | 4-4 |
|
Դ. ԽՄԲԱԿ |
|
| Անտորրա – Էսթոնիա | 0-1 |
| Ռումանիա – Հոլանտա | 1-4 |
| Հունգարիա – Թուրքիա | 3-1 |
|
Ե. ԽՄԲԱԿ |
|
| Կիպրոս – Նորվեկիա | 1-3 |
| Իսլանտա – Զուիցերիա | 0-2 |
| Ալպանիա – Սլովենիա | 1-0 |
|
Զ. ԽՄԲԱԿ |
|
| Ռուսիա – Ազրպէյճան | 1-0 |
| Իսրայէլ – Լիւքսամպուրկ | 3-0 |
| Փորթուգալ – Հիւսիսային Իրլանտա | 1-1 |
|
Է. ԽՄԲԱԿ |
|
| Լաթվիա – Լիխթընշթայն | 2-0 |
| Պոսնիա – Լիթուանիա | 3-0 |
| Սլովաքիա – Յունաստան | 0-1 |
|
Ը. ԽՄԲԱԿ |
|
| Ուքրանիա – Մոնթենեկրօ | 0-1 |
| Սան Մարինօ – Մոլտաւիա | 0-2 |
| Լեհաստան – Անգլիա (յետաձգուած) | |
|
Թ. ԽՄԲԱԿ |
|
| Պիելոռուսիա – Վրաստան | 2-0 |
| Սպանիա – Ֆրանսա | 1-1 |

