Լիբանանեան Պասքեթպոլ. Եասար Բարձրացաւ Գ. Դասակարգ
Լիբանանի պասքեթպոլի Դ. դասակարգի ախոյեանութեան աւարտական Բ. հանգրուանի մրցումներուն, Եասար արձանագրելով իր չորրորդ յաջորդական յաղթանակը եւ գրաւելով Բ. խմբակին պարագլուխի դիրքը, բարձրացաւ Գ. դասակարգ:
Եասարի տղոց խումբը յաջորդաբար յաղթեց Մինա Թրիփոլիի (65-47), Այն Նաժըմի (95-67), Լիուա Պարժայի (79-67) եւ Ժըհիթա Քլապի ( 20-0` ի բացակայութեան):
Եասար, որուն մարզիչն է Ռապիհ Ֆրանսիս, իր կազմին մէջ ունի 1995-1996-ի ծնունդ մարզիկներ:
CATEGORIES Մարզական

