ՖԻՖԱ-ի Դասաւորում Հայաստան 2012 Տարին Աւարտեց 75-րդ Դիրքին Վրայ
ՖԻՖԱ-ի հրապարակած միջազգային դասաւորման մէջ, Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը 2012 տարին աւարտեց 75-րդ դիրքին վրայ: Հայրենի կազմը նախորդ դասաւորման բաղդատմամբ 7 դիրքի ոստում մը արձանագրելով իր տրամադրութեան տակ ունեցաւ 457 կէտ:
Պարագլուխի դիրքին վրայ 1606 կէտով մնաց Սպանիա, իսկ անոր ետին յաջորդաբար երկրորդ եւ երրորդ դիրքերը գրաւեցին Գերմանիա (1437) եւ Արժանթին (1290):
Լիբանանի ֆութպոլի ազգային խումբը, 15 դիրք նահանջելով այժմ 259 կէտով կը գրաւէ 127-րդ դիրքը:
Սուրիա բարձրանալով երեք դիրք այժմ 186 կէտով կը գրաւէ 144-րդ դիրքը:
ՖԻՖԱ-ին կողմէ յաջորդ դասաւորումը պիտի հրապարակուի յառաջիկայ 17 յունուար 2013-ին:
Ստորեւ 2012 տարուան վերջին դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են ազգային հաւաքականներուն գրաւած նախկին դիրքերը).
ԿԷՏ
1.- (1) Սպանիա 1606
2.- (2) Գերմանիա 1437
3.- (3) Արժանթին 1290
4.- (5) Իտալիա 1165
5.- (8) Քոլոմպիա 1164
6.- (6) Անգլիա 1151
7.- (4) – Փորթուգալ 1144
8.- (7) Հոլանտա 1124
9.- (9) Ռուսիա 1070
10.- (10) Խրուաթիա 1064
………………………………..
17.- (18) Ֆրանսա 949
18.- (13) Պրազիլ 946
………………………………..
22.- (24) Ճափոն 840
………………………………..
40.- (38) Թուրքիա 627
41.- (42) Եգիպտոս 615
………………………………..
59.- (44) Իրան 532
………………………………..
75.- (82) ՀԱՅԱՍՏԱՆ 457
………………………………..
92.- (97) Իրաք 385
………………………………..
118.- (123) Ազրպէյճան 277
………………………………..
127.- (112) Լիբանան 259
………………………………..
144.- (147) Սուրիա 186
………………………………..
152.- (148) Պաղեստին 152

