Փինկ Փոնկ. Քֆարշիմայի Ս. Ծննդեան Մրցաշարք. Պըսէյպես Եւ Հոմսի Տիրացան Տիտղոսին

Կազմակերպութեամբ Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա ակումբին, տեղի ունեցաւ փինկ փոնկի Ս. Ծննդեան մրցաշարք մը` մասնակցութեամբ 85 երկսեռ մարզիկներու:

Այս մրցաշարքը նուիրուած էր ակումբի մարզիչ Սամեր Քարեհի յիշատակին, որ վերջերս մահացած էր:

21 տարեկանէն վար դասակարգին մէջ Մէյսա Պըսէյպես (Ժամհուր) տիրացաւ տիտղոսին` աւարտականին 3-1 արդիւնքով յաղթելէ ետք Հալա Ուըհպիի (Քֆարշիմա): Երրորդ դիրքը գրաւեց Միշլին Հաննա (Քֆարշիմա):

18 տարեկանէն վար դասակարգին մէջ տիտղոսակիր հանդիսացաւ Փաթրիսիա Հոմսի (Ժամհուր), որ աւարտականին 3-2 արդիւնքով յաղթեց Մելիսա Սապերի (Քֆարշիմա): Երրորդ դիրքը գրաւեց Տանա Ալաէտտին (Ռիատի Պէյրութ):

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )