Լա Լիկա. Այսօր` Ռէալ Սարակոսա – Ռէալ Պեթիս
Սպանիոյ ֆութպոլի ախոյեանութեան` «Լա լիկա»-ի 185-րդ հանգրուանի բացման մրցումին, այսօր Ռէալ Սարակոսա կը հիւրընկալէ Ռէալ Պեթիսը:
Շաբաթ եւ կիրակի օր տեղի կ՛ունենան չորսական մրցումներ, մինչ 18-րդ հանգրուանը կ՛աւարտի երկուշաբթի, 7 յունուարին, Ռայօ Վայեքանօ – Կեթաֆէ մրցումով:
Պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պարսելոնա, որ ցարդ անպարտելի միակ կազմն է, այժմ ունի 49 կէտ:
Անիկա 9 կէտի առաւելութեամբ կը գերազանցէ Աթլեթիքօ Մատրիտը: Իսկ 3-րդ դիրքին վրայ գտնուող Ռէալ Մատրիտ ունի 33 կէտ:
Այս շաբաթավերջին Աթլեթիքոյի մրցակիցն է Մայորքա, իսկ Ռէալ Մատրիտինը` Ռէալ Սոսիետատ:
Ոչ նախանձելի` վերջին դիրքին վրայ գտնուող Տեփորթիւօ Քորունա, որ ունի 12 կէտ եւ արձանագրած է միայն երկու յաղթանակ, պիտի հիւրընկալէ Մալական:
Ստորեւ կու տանք 18-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն գրաւած դիրքերը).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Ռէալ Սարակոսա (12) – Ռէալ Պեթիս (5) | 22:30 |
|
ՇԱԲԱԹ |
|
| Լեվանթէ (16) – Աթլեթիքօ Պիլպաօ (13) | 17:00 |
| Կրանատա (15) – Վալենսիա (9) | 19:00 |
| Տեփորթիւօ Քորունա (20) – Մալակա (4) | 21:00 |
| Սեւիլլա (14) – Օսասունա (19) | 23:00 |
|
ԿԻՐԱԿԻ |
|
| Սելթա Վիկօ (17) – Ռէալ Վայատոլիտ (11) | 13:00 |
| Ռէալ Մատրիտ (3) – Ռէալ Սոսիետատ (7) | 18:00 |
| Պարսելոնա (1) – Էսփեանիոլ (18) | 20:00 |
| Մայորքա (16) – Աթլեթիքօ Մատրիտ (2) | 22:00 |
|
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ |
|
| Ռայօ Վայեքանօ (8) – Կեթաֆէ (10) | 21:00 |

