Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը յայտնեց, որ Լիբանանի աղջկանց ազգային խումբը իր մասնակցութիւնը պիտի բերէ 5-9 յունիսին Ամմանի մէջ (Յորդանան) տեղի ունենալիք Ասիոյ բաժակի մրցաշարքի զտումի մրցումներուն:
Լիբանան, որ մաս կը կազմէ Ա. խմբակին, իրեն մրցակից պիտի ունենայ Ուզպեքիստանը, Յորդանանը եւ Քուէյթը:
Ֆետերասիոնը իր հաւանութիւնը տուաւ, որ Լիբանան իր մասնակցութիւնը բերէ յառաջիկայ մարտին Իրանի մէջ տեղի ունենալիք Արեւմտեան Ասիոյ Պիչ-ֆութպոլի մրցաշարքին, որ տեղի պիտի ունենայ առաջին անգամ ըլլալով:
Բնականաբար վաւերացուեցան նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած ախոյեանութեան մրցումներուն արդիւնքները:
Իր անկարգապահ համակիրներուն պատճառով Ախա Ահլի Ալէյ հինգ հարիւր հազար լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Գ. դասակարգին մաս կազմող Ամալ Մաարաքէի մարզիկներէն Մոհամետ Նապուլսի մէկ տարիով կախակայուեցաւ` իրաւարարին զարկած ըլլալուն համար:
Ինչ կը վերաբերի այս շաբաթավերջին ախոյեանութեան գծով տեղի ունենալիք մրցումներուն, անոնք պիտի կատարուին հետեւեալ յայտագիրին հիմամբ.
| Ա. ԴԱՍԱԿԱՐԳ | |||
| 4-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆԻ ՅԵՏԱՁԳՈՒԱԾ ՄՐՑՈՒՄՆԵՐ | |||
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ | |
| Ախա Ահլի Ալէյ – Թատամոն Սուր | 2:15 | Պհամտուն | |
| Շապապ Ղազիէ – Շապապ Սահել | 2:15 | Քֆարժոզ | |
| Թրիփոլի – Ահտ | 2:15 | Ֆուատ Շեհապ | |
| Սաֆա – Անսար | 3:30 | Սայտա | |
|
ՎԱՂԸ |
|||
| Սալամ Սուր – Ռասինկ | 2:15 | Սուր | |
| Նըժմէ – Իժթիմահի | 3:30 | Սայտա | |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ |
|||
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ | |
| ՀՄՄ – Նահտա Պար Էլիաս | 2:15 | Սաֆա | |
| Մաուատտէ Թրիփոլի – Ահլի Սայտա | 2:15 | Թրիփոլի | |
|
ՎԱՂԸ |
|||
| Սալամ Զղարթա – Շապապ Թրիփոլի | 2:15 | Զղարթա | |
| Նեպի Շիթ – Ռիատա Ուալ Ատապ | 2:15 | Նեպի Շիթ | |
| Սաժես – Իսլահ Պըրժ Շիմալի | 2:15 | Նըժմէ | |
| Մապարրա – Հարաքեթ Շապապ | 2:15 | Սաֆա | |
| Ֆաժըր Արապսալիմ – Ահլի Նապաթիէ | 2:15 | Արապսալիմ |

