Ճատրակ. Հայաստանի Ախոյեանութիւն. Տիգրան Պետրոսեան Կը Շարունակէ Իր Յաղթարշաւը

Հայաստանի ճատրակի տղոց 73-րդ ախոյեանութեան 4-րդ հանգրուանի հանդիպումներուն, որոնք տեղի ունեցան երէկ, տիտղոսակիր Տիգրան Պետրոսեան արձանագրեց իր չորրորդ յաջորդական յաղթանակը` պարտութեան մատնելէ ետք Տիգրան Քոթանճեանը:

Պետրոսեան, որ այժմ ունի 4 կէտ, կէտով մը կը գերազանցէ Աւետիք Գրիգորեանը, որ հաւասարութիւն մը արձանագրեց Զաւէն Անդրէասեանի հետ:

Ինչ կը վերաբերի աղջկանց 68-րդ ախոյեանութեան, 4-րդ հանգրուանէն ետք այժմ Նարինէ Գասպարեան կը գրաւէ առաջին դիրքը` 3,5 կէտով:

Անոր ետին 3-ական կէտ ապահոված են Աննա Հայրապետեան եւ Մարիանա Գասպարեան:

Ստորեւ` դասաւորումը.

ՏՂԱՔ                                ԿԷՏ

1.- Տիգրան Պետրոսեան          4
2.- Աւետիք Գրիգորեան          3
3.- Զաւէն Անդրէասեան          2,5
4.- Ռոպերթ Յովհաննիսեան 2,5
5.- Արման Փաշիկեան                 2
6.- Սամուէլ Տէր Սահակեան 2
7.- Տիգրան Քոթանճեան          1,5
8.- Յովիկ Հայրապետեան         1,5
9.- Հրանդ Մելքումեան           0,5
10.- Ռոպերթ Աղասարեան        0,5

ԱՂՋԻԿՆԵՐ

1.- Նարինէ Գասպարեան         3,5
2.- Աննա Հայրապետեան         3
3.- Մարիանա Գասպարեան 3
4.- Լուսինէ Կարապետեան  2,5
5.- Նայիրա Մովսիսեան          2,5
6.- Եւգենիա Տոլուհանովա  2
7.- Արմինէ Պապայեան          1,5
8.- Սիրանուշ Անդրէասեան 1
9.- Յասմիկ Ղամբարեան          0,5
10.- Տիանա Մնացականեան 0,5

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )