Ճատրակ. Հայաստանի Ախոյեանութիւն. Տիգրան Պետրոսեան Կորսնցուց Մրցաշարքի Իր Առաջին Կէս Կէտը

Երէկ` չորեքշաբթի, 16 յունուարին, տեղի ունեցած Հայաստանի ճատրակի տղոց 73-րդ ախոյեանութեան 5-րդ հանգրուանի հանդիպումները:

Տիտղոսակիր Տիգրան Պետրոսեան, որ արձանագրած էր յաջորդական չորս յաղթանակ, կորսնցուց մրցաշարքի իր առաջին կէս կէտը, երբ հաւասարութիւն մը արձանագրեց Զաւէն Անդրէասեանի հետ:

Այժմ Պետրոսեան ունի 4,5 կէտ, իսկ իր ետին գտնուող երկու ուրիշներ ունին 3,5-ական կէտ:

Ռոպերթ Յովհաննիսեան յաղթեց Տիգրան Քոթանճեանի, Յովիկ Հայրապետեան` Ռոպերթ Աղասարեանի, իսկ Արման Փաշիկեան` Սամուէլ Տէր Սահակեանի:

Աւետիք Գրիգորեան – Հրանդ Մեքումեան մրցումը աւարտեցաւ հաւասարութեամբ:

Ինչ կը վերաբերի աղջկանց մրցումներուն, ապա արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները.

Տիանա Մնացականեան – Սիրանուշ Անդրէասեան 0-1
Արմինէ Բաբայեան – Մարիանա Գասպարեան 1-0
Եւգենիա Տոլուհանովա – Նարինէ Գասպարեան 1-0
Լուսինէ Կարապետեան – Յասմիկ Ղամբարեան 0-1
Նայիրա Մովսիսեան – Աննա Հայրապետեան 0-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ

ՏՂԱՔ                                ԿԷՏ

1.- Տիգրան Պետրոսեան          4,5
2.- Աւետիք Գրիգորեան          3,5
3.- Ռոպերթ Յովհաննիսեան 3,5
4.- Զաւէն Անդրէասեան          3
5.- Արման Փաշիկեան                 3
6.- Յովիկ Հայրապետեան         2,5
7.- Սամուէլ Տէր Սահակեան 2
8.- Տիգրան Քոթանճեան          1,5
9.- Հրանդ Մելքումեան           1
10.- Ռոպերթ Աղասարեան        0,5

ԱՂՋԻԿՆԵՐ

1.- Աննա Հայրապետեան         4
2.- Նարինէ Գասպարեան         3,5
3.- Եւգենիա Տոլուհանովա        3
4.- Մարիանա Գասպարեան 3
5.- Լուսինէ Կարապետեան  2,5
6.- Արմինէ Բաբայեան                 2,5
7.- Նայիրա Մովսիսեան          2,5
8.- Սիրանուշ Անդրէասեան 2
9.- Յասմիկ Ղամփարեան         1,5
10.- Տիանա Մնացականեան 0,5

ՆՇԵՆՔ, որ այսօր հանգիստի օր ըլլալով, բոլոր մրցումներն ալ դադար կ՛առնեն: Մրցումները կը սկսին վաղը` ուրբաթ:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )