Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանուոթիւն. Ժամհուր Վերադարձաւ Բ. Դասակարգ

Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 21-րդ եւ դարձի վերջին հանգրուանին գծով իր կատարած մրցումին, Ժամհուր 10-1 արդիւնքով պարտութիւն մը կրելէ ետք պարագլուխի դիրքին վրայ գտնուող Սատաքայէն, վերադարձաւ Բ. դասակարգ: 17 կէտով գրաւելով 9-րդ դիրքը` Ժամհուր յոյս չունի գոյատեւելու Ա. դասակարգին մէջ` նկատի ունենալով, որ անկէ մէկ դիրք (8-րդ) վեր գտնուող Հատաֆ ունի 21 կէտ: Ժամհուր ունի 17 կէտ:

Այսպիսով, տարեշրջանին սկիզբը Ա. դասակարգ բարձրացած Ժամհուր դարձեալ կը վերադառնայ Բ. դասակարգ:

Անոր հետ միասին Ա. դասակարգէն հրաժեշտ տուին Ներքին ապահովութեան ուժերու խումբը եւ Օլ Սփորթց:

Ինչ կը վերաբերի առաջին չորս դիրքերը գրաւողներուն, անոնք ֆայնըլ-ֆորի մրցում պիտի կատարեն:

Ստորեւ կու տանք 22-րդ եւ դարձի վերջին հանգրուանի մրցումներուն յայտագիրը.

 

ԱՅՍՕՐ ԺԱՄ ԴԱՇՏ
Թրիփոլի Ֆայհա – Հալուսիէ 21:00 Էմիլ Լահուտ
 

ՎԱՂԸ

Սատաքա – «Էյ. Եու. Էս. Թի.» 19:00 Սատաքա
Օլ Սփորթց – Ժամհուր 19:00 Էմիլ Լահուտ
Սեն Ժոզեֆ – «Էյ. Եու. Սի. Ի.» 19:00 Սեն Ժոզեֆ
Հատաֆ – Պրուս Քաֆէ 21:00 Էմիլ Լահուտ

Շաբաթավերջի մրցումներուն նախօրեակին, այժմ դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.

 

Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Սատաքա 17 1 1 156 33 52
2.- Սեն Ժոզեֆ 14 2 3 107 47 44
3.- Պրուս Քաֆէ 13 3 3 95 57 42
4.- «Էյ. Եու. Սի. Ի.» 13 0 6 114 65 39
5.- Թրիփոլի Ֆայհա 10 2 7 94 88 32
6.- «Էյ. Եու. Էս. Թի.» 9 0 10 52 57 27
7.- Հալուսիէ 8 1 10 91 107 25
8.- Հատաֆ 6 3 10 63 85 21
9.- Ժամհուր 5 2 12 82 111 17
10.- Ներքին ապահովութեան ուժեր 3 0 17 78 137 9
11.- Օլ Սփորթց 0 0 19 31 176 0

 

 

 

Share this Article
CATEGORIES