ՖՈՐՄԻՒԼԱ-1. ԳԵՐՄԱՆԱՑԻ ՎԵԹԵԼ ՏԻՐԱՑԱՒ ՏԱՐԵՇՐՋԱՆԻ ԻՐ ԵՐՐՈՐԴ ԿՐԱՆ ՓՐԻԻՆ
Երէկ տեղի ունեցաւ Ֆորմիւլա-1ի 2011-ի աշխարհի ախոյեանութեան 4-րդ հանգրուանի կրան փրին` Թուրքիոյ մէջ:
Նախորդ տարեշրջանի ախոյեան գերմանացի Սեպասթիան Վեթել (Ռընօ) տիրացաւ իր երրորդ կրան փրիին, երբ ժամանման գիծ հասաւ արձանագրելով 1 ժամ 30 վայրկեան եւ 17 երկվայրկեան արդիւնք մը: Անոր խմբակիցը` Մարք Ուեպըր, անոր ետին հանդիսացաւ երկրորդ` 8″ ուշացումով: Իսկ փոտիում բարձրացող երրորդ վարորդը հանդիսացաւ Ֆեռնանտօ Ալոնսօ (Ֆեռարի)` 10″ ուշացումով:
Ստորեւ կու տանք վարորդներուն ընդհանուր դասաւորումը.
ԿԷՏ
1.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա) Ռընօ 93
2.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) Մաքլարըն Մերսետես 59
3.- Մարք Ուեպըր (Աւստրալիա) Ռընօ 55
4.- Ենսըն Պաթըն (Անգլիա) Մաքլարըն Մերսետես 46
5.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) Ֆեռարի 41
ԽՈՒՄԲԵՐՈՒ ԴԱՍԱՒՈՐՈՒՄԸ.
ԿԷՏ
1.- Ռընօ 148
2.- Մաքլարըն Մերսետես 105
3.- Ֆեռարի 65
4.- Ռընօ 42
5.- Մերսետես 26