Քալչիօ. Այսօր` Ա. Սէ. Միլան – Փարմա
Իտալիոյ ֆութպոլի ախոյեանութեան (Քալչիօ) 25-րդ հանգրուանի բացման մրցումին, այսօր Ա. Սէ. Միլան կը հիւրընկալէ Փարման:
Այս հանգրուանին տեղի պիտի ունենան հետաքրքրական ճակատումներ, որոնց կարգին` Ա. Էս. Ռոմա – Եուվենթուս եւ Ֆիորենթինա – Ինթեր Միլան մրցումները:
Ստորեւ կու տանք 25-րդ հանգրուանի մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն գրաւած դիրքերը).
ԱՅՍՕՐ ԺԱՄ
Ա. Սէ. Միլան (5) – Փարմա (10) 21:45
ՇԱԲԱԹ
Քիեւօ (13) – Փալերմօ (20) 19:00
Ա. Էս. Ռոմա (9) – Եուվենթուս (1) 21:45
ԿԻՐԱԿԻ
Քաթանիա (8) – Պոլոնիա (15) 16:00
Ճենովա (17) – Ուտինեզէ (7) 16:00
Նափոլի (2) – Սամտորիա (11) 16:00
Փեսքարա (18) – Քալիարի (16) 16:00
Թորինօ (12) – Աթալանթա (14) 16:00
Ֆիորենթինա (6) – Ինթեր Միլան (4) 21:45
ԵՐԿՈՒՇԱԲԹԻ
Սիենա (19) – Լացիօ Ռոմա (3) 21:45