ՖԻՖԱ-ի Միջազգային Նոր Դասաւորման Մէջ Հայաստան Նահանջեց 80-րդ Դիրք

ՖԻՖԱ-ին կողմէ հրապարակուած աշխարհի ֆութպոլի ազգային խումբերու նոր դասաւորման մէջ Հայաստանի հաւաքականը 5 դիրք նահանջելով գրաւեց 80-րդ դիրքը, կը յայտնէ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի պաշտօնական կայքէջը:

Հայրենի կազմը, որ այժմ ունի 462 կէտ, իր կատարած վերջին մրցումին հաւասարութիւն մը արձանագրեց Լիւքսամպուրկի հետ:

Առաջին երեք դիրքերը կը մնան անփոփոխ. Սպանիա կը գրաւէ առաջին դիրքը (1590 կէտ)` իր ետին ձգելով Գերմանիան (1437) եւ Արժանթինը (1281):

Ինչ կը վերաբերի 2014-ի Մոնտիալի զտումի մրցումներուն, Հայաստանի խմբակին մաս կազմող խումբերը կը գրաւեն հետեւեալ դիրքերը. Իտալիա` 5-րդ (1157), Դանիա` 22-րդ (825), Չեխիա` 26-րդ (797), Պուլկարիա` 48-րդ (590) եւ Մալթա` 149-րդ (173):

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )