Յայտարարութիւն

Հաշուի առնելով վերջին մէկ շաբաթուայ ընթացքում Սամցխէ-Ջաւախք տարածաշրջանում տեղի ունեցած  իրադարձութիւնները, այն է`  իշխող «Վրացական երազանք» դաշինքի գործիչների եւ «Միացեալ ազգային շարժման» կողմնակից Ախալքալաքի շրջանի պաշտօնեաների կողմից կազմակերպուած հանրահաւաքները, Սամցխէ-Ջաւախքի հայկական հասարակական կազմակերպութիւնների խորհուրդը կողմերին կոչ է անում առաջնահերթութիւնը տալ տարածաշրջանում առկայ հրատապ մի շարք խնդիրների լուծմանը, չտրուել Վրաստանում տեղի ունեցող ներքին իրադարձութիւններին եւ չապակայունացնել տարածաշրջանը, քանզի տարածաշրջանի կայունութիւնը խախտելը չի բխում մեր ազգաբնակչութեան շահերից:

Խորհուրդը նաեւ դիմում է Ջաւախքի ազգաբնակչութեանը լինել զգօն ու կազմակերպուած:

Խորհուրդը այս ուղղութեամբ ձեռնարկում է մի շարք քայլեր, որոնց վերաբերեալ օրերս կը տեղեկացնի ազգաբնակչութեանը:

ՍԱՄՑԽԷ-ՋԱՒԱԽՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

18 փետրուար, 2013
Ախալքալաք

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )