«Եուրոփա Լիկ». Լիվըրփուլ, Այաքս Ամսթերտամ, Նափոլի, Լիոն Եւ Աթլեթիքօ Մատրիտ Դուրս Մնացին Մրցաշարքէն

«Եուրոփա լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի 1-32-րդ հանգրուանի դարձի մրցումներուն արձանագրուած արդիւնքներուն լոյսին տակ, յստակացան 1-16-րդ հանգրուանին իրենց տոմսերը ապահովող խումբերուն անունները:

Մրցաշարքը չկրցան շարունակել եւ անկէ դուրս մնացին զօրաւոր նկատուող կազմեր, որոնց կարգին` Լիվըրփուլ, Այաքս Ամսթերտամ, Նափոլի, Լիոն, Աթլեթիքօ Մատրիտ եւ ուրիշ շատեր:

Դարձի այս մրցումներէն ետք յստակացան 1-16-րդ հանգրուանին իրարու դէմ մրցող խումբերը: Երթի մրցումները տեղի պիտի ունենան 7 մարտին, իսկ դարձի մրցումները` 14 մարտին:

Ստորեւ` մրցումներուն յայտագիրը.

Վիքթորիա Փլզեն – Ֆեներպահչէ
Պենֆիքա – Պորտօ
Անժի Մախաչքալա – Նիւքասըլ
Շթութկարթ – Լացիօ Ռոմա
Թոթենհամ – Ինթեր Միլան
Լեվանթէ – Ռուպին Քազան
Պալ – Զենիթ Ս. Փեթերսպուրկ
Շթէուա Պուքրեշ – Չելսի

Ստորեւ կու տանք 1-32-րդ հանգրուանի դարձի մրցումներուն արդիւնքները (փակագիծերուն մէջ նշուած են երթի մրցումներուն արդիւնքները, իսկ գլխագիրով նշուած խումբերը ապահոված են 1-16-րդ հանգրուանի իրենց տոմսերը).

ՊԵՆՖԻՔԱ (Փորթուգալ) – Պայէր Լեւերքուզըն (Գերմանիա) 2-1 (1-0)
ՉԵԼՍԻ (Անգլիա) – Սփարթա Փրակա (Չեխիա) 1-1 (1-0)
ՖԵՆԵՐՊԱՀՉԷ (Թուրքիա) – Պաթէ Պորիսով (Պիելոռուսիա) 1-0 (0-0)
ՊՈՐՏՕ (Ֆրանսա) – Տինամօ Քիեւ (Ուքրանիա) 1-0 (1-1)
Հանովըր-96 (Գերմանիա) – ԱՆԺԻ ՄԱԽԱՉՔԱԼԱ (Ռուսիա) 1-1 (1-3)
Լիվըրփուլ (Անգլիա) – ԶԵՆԻԹ Ս. ՓԵԹԵՐՍՊՈՒՐԿ (Ռուսիա) 3-1 (0-2)
Օլիմփիաքոս (Յունաստան) – ԼԵՎԱՆԹԷ (Սպանիա) 0-1 (0-3)
ՇԹԷՈՒԱ ՊՈՒՔՐԵՇ (Ռումանիա) – Այաքս Ամսթերտամ (Հոլանտա) 2-0 (0-2) – Պուքրեշ փենալթիներով (4-2) յաղթական
ՎԻՔԹՈՐԻԱ ՓԼԶԵՆ (Չեխիա) – Նափոլի (Իտալիա) 2-0 (3-0)
Քլիւժ (Ռումանիա) – ԻՆԹԵՐ ՄԻԼԱՆ (Իտալիա) 0-3 (0-2)
Տնիփրօ Տնիփրոփեթրովսք (Ուքրանիա) – ՊԱԼ (Զուիցերիա) 1-1 (0-2)
ԼԱՑԻՕ ՌՈՄԱ (Իտալիա) – Մէօնշընկլատպախ (Գերմանիա) 2-0 (3-3)
Մեթալիսթ Խարքիվ (Ուքրանիա) – ՆԻՒՔԱՍԸԼ (Անգլիա) 0-1 (0-0)
Լիոն (Ֆրանսա) – ԹՈԹԵՆՀԱՄ (Անգլիա) 1-1 (1-2)
Ռասինկ Կենք (Պելճիքա) – ՇԹՈՒԹԿԱՐԹ (Գերմանիա) 0-2 (1-1)
ՌՈՒՊԻՆ ՔԱԶԱՆ (Ռուսիա) – Աթլեթիքօ Մատրիտ (Սպանիա) 0-1 (2-0)

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )