Եւրոպական Ֆութպոլ. Պարսելոնա Եւ Ռէալ Մատրիտ Յաղթական. Ինթեր Միլան – Ա. Սէ. Միլան` 1-1. Պայէրն 6-1 Արդիւնքով Ջախջախեց Պրեմընը

Քաքա

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ կատարուած ճակատումներուն, Սպանիոյ ախոյեանութեան 25-րդ հանգրուանին պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պարսելոնա 2-1 արդիւնքով պարտութեան մատնեց իր հիւրը` Սեւիլլան, հակառակ անոր որ վերջինս Ա. կիսախաղին 1-0 արդիւնքով յառաջացած էր:

Տաւիտ Վիյա (52-րդ) եւ Լիոնել Մեսսի (60-րդ) նշանակեցին Պարսայի կոլերը:

Իր կարգին, 1-0 արդիւնքով ուշացած Ռէալ Մատրիտ 2-1 արդիւնքով յաղթեց վերջին դիրքին վրայ գտնուող Տեփորթիւօ Քորունայի` շնորհիւ Քաքայի (73-րդ) եւ Հիկուանի (88-րդ) նշանակած կոլերուն: Տէ Մարիա մրցումին վերջին վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ Ռէալ Մատրիտէն:

Ռայըն Կիկզ

Անգլիոյ մէջ, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Մանչեսթըր Եունայթըտ 2-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ Քուինզ Փարք Ռէյնճըրզի դաշտէն` շնորհիւ տա Սիլվայի (23-րդ) եւ Ռայըն Կիկզի (80-րդ) նշանակած կոլերուն:

Գագաթի ճակատումին, Մանչեսթըր Սիթի 2-0 արդիւնքով յաղթեց Չելսիի: Մինչ Ֆրանք Լամփար ձախողեցաւ փենալթի մը կոլի վերածել (52-րդ), անդին Եայա Թուրէ (63-րդ) եւ Քարլոս Թեւեզ (85-րդ) նշանակեցին Սիթիի կոլերը:

Իտալիոյ մէջ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Եուվենթուս 3-0 արդիւնքով յաղթեց Սիենայի:

Մինչ Միլանօ քաղաքի տերպիի մրցումը` Ինթեր Միլանի եւ Ա. Սէ. Միլանի միջեւ, աւարտեցաւ 1-1 արդիւնքով:

Գերմանիոյ մէջ, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պայէրն Միւնիխ անխնայ եղաւ Վերտըր Պրեմընի նկատմամբ` 6-1 արդիւնքով ջախջախիչ յաղթանակ մը արձանագրելով իր հիւրին նկատմամբ: Արժէն Ռոպեն բացաւ մրցումին հաշիւը (25-րդ), մինչ Մարիօ Կոմեզ տուպլէ մը իրագործեց (52-րդ եւ 89-րդ):

Պորուսիա Տորթմունտ (2-րդ) եւ Պայէր Լեւերքուզըն հաւասարութիւններ արձանագրեցին, մինչ Համպուրկ 5-1 արդիւնքով ծանր պարտութիւն մը կրեց Հանովըր-96-ի դաշտին վրայ:

Արժեն Ռոպեն (ձախին)

Վերջապէս, Ֆրանսայի մէջ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Փարիզ Սեն Ժերմեն 2-0 արդիւնքով յաղթեց իր հիւրին` 26-րդ հանգրուանի գագաթի ճակատումին: 11-րդ վայրկեանին Մարսէյի մարզիկներէն Քուլու, սխալմամբ իր բերդին մէջ կոլ մը նշանակեց, ապա Զլաթան Իպրահիմովիչ արդիւնքը բարձրացուց երկուքի (90-րդ):

Իր կարգին, յաղթանակ արձանագրեց նաեւ 2-րդ դիրքին վրայ գտնուող Լիոն, որ 3-1 արդիւնքով պարտութեան մատնեց Լորիանը:

Ստորեւ` շաբաթավերջի մրցումներն ու դասաւորումը.

ԱՆԳԼԻԱ. 27-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Ֆուլհեմ – Սթոք 1-0
Արսենալ – Ասթոն Վիլա 2-1
Նորուիչ – Էվըրթըն 2-1
Քուինզ Փարք – Մանչեսթըր Եունայթըտ 0-2
Ռիտինկ – Ուիկըն 0-3
Ուեսթ Պրոմուիչ – Սանտըրլենտ 2-1
Մանչեսթըր Սիթի – Չելսի 2-0
Նիւքասըլ – Սաութհեմփթըն 4-2

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Ուեսթ Համ (11) – Թոթենհամ (4) 22:00

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Մանչեսթըր Եունայթըտ  68 (64-31)
2.- Մանչեսթըր Սիթի            56 (50-24)
3.- Չելսի                            49 (55-30)
………………………………………………………….
19.- Ռիտինկ                         23 (33-51)
20.- Քուինզ Փարք              17 (19-43)

ԻՏԱԼԻԱ. 26-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Փալերմօ – Ճենովա 0-0
Սամտորիա – Քիեւօ 2-0
Աթալանթա – Ա. Էս. Ռոմա 2-3
Քալիարի – Թորինօ 4-3
Եուվենթուս – Սիենա 3-0
Փարմա – Քաթանիա 1-2
Ինթեր Միլան – Ա. Սէ. Միլան 1-1

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Ուտինեզէ (9) – Նափոլի (2)     20:00
Լացիօ Ռոմա (4) – Փեսքարա (19)      22:00

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Եուվենթուս                       58 (53-17)
2.- Նափոլի                          51 (46-21)
3.- Ա. Սէ. Միլան                    45 (45-32)
…………………………………………………………
19.- Սիենա                          21 (27-37)
20.- Փալերմօ                  20 (22-39)

ՖՐԱՆՍԱ. 26-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Նիս – Ռեմ 2-0
Ռենն – Սոշօ 2-2
Աժաքսիօ – Լիլ 1-3
Էվիան – Մոնփելիէ 0-1
Նանսի – Սենթ Էթիեն 0-3
Թրուա – Պասթիա 0-0
Վալանսիեն – Թուլուզ 0-0
Լիոն – Լորիան 3-1
Պորտօ – Պրեսթ 0-2
Փարիզ Սեն Ժերմեն – Մարսէյ 2-0

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Փարիզ Սեն Ժերմեն          51 (47-16)
2.- Լիոն                                  51 (46-25)
3.- Մարսէյ                          46 (32-29)
…………………………………………………………
19.- Թրուա                          20 (28-46)
20.- Նանսի                          18 (22-44)

ՍՊԱՆԻԱ. 25-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Աթլեթիքօ Պիլպաօ – Ռէալ Սոսիետատ 1-3
Մայորքա – Կեթաֆէ 1-3
Ռէալ Սարակոսա – Վալենսիա 2-2
Տեփորթիւօ Քորունա – Ռէալ Մատրիտ 1-2
Պարսելոնա – Սեւիլլա 2-1
Ռայօ Վայեքանօ – Ռէալ Վայատոլիտ 1-2
Սելթա Վիկօ – Կրանատա 2-1
Աթլեթիքօ Մատրիտ – Էսփանիոլ 1-0
Ռէալ Պեթիս – Մալակա 3-0

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Լեվանթէ (9) – Օսասունա (16)               22:00

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Պարսելոնա                       68 (82-28)
2.- Աթլեթիքօ Մատրիտ          56 (48-23)
3.- Ռէալ Մատրիտ              52 (62-23)
19.- Մայորքա                        18 (24-48)
20.- Տեփորթիւօ Քորունա         16 (29-56)

ԳԵՐՄԱՆԻԱ. 23-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Ֆրայպուրկ – Այնթրախթ Ֆրանքֆորթ 0-0
Օկզպուրկ – Հոֆընհայմ 2-1
Պայէրն Միւնիխ – Վերտըր Պրեմըն 6-1
Հանովըր-96 – Համպուրկ 5-1
Մայնց-05 – Վոլֆսպուրկ 1-1
Շթութկարթ – Նիւրեմպերկ 1-1
Շալքէ – Ֆորթիւնա Տիւսելտոլֆ 2-1
Մէօնշընկլատպախ – Պորուսիա Տորթմունտ 1-1
Կրէօթըր Ֆուրթ – Պայէր Լեւերքուզըն 0-0

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Պայէրն Միւնիխ              60 (63-8)
2.- Պորուսիա Տորթմունտ         43 (51-27)
3.- Պայէր Լեւերքուզըն           42 (43-30)
…………………………………………………………..
17.- Հոֆընհայմ                       16 (27-48)
18.- Կրէօթըր Ֆուրթ             13 (13-36

Share this Article
CATEGORIES