Հրապարակուեցաւ Եու. Է. Էֆ. Ա.ի Խորհրդանշական Հաւաքականը

Նախորդ շաբաթավերջին Եու. Է. Էֆ. Ա.ն հրապարակեց իր խորհրդանշական հաւաքականը` հիմնուելով «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին 1-16-րդ հանգրուանի երթի մրցումներուն արդիւնքներուն վրայ:

«ԱՐՄԵՆՓՐԵՍ» լրատու գործակալութիւնը կ՛աւելցնէ, որ այս անգամ այդ խորհրդանշական հաւաքականին մէջ չեն ընդգրկուած Պարսելոնայի յառաջապահ Լիոնել Մեսսին եւ Ռէալ Մատրիտի յառաջապահ Քրիսթիանօ Ռոնալտոն:

Խորհրդանշական հաւաքականին մէջ ընդգրկուած են հետեւեալ ֆութպոլիստները.

Բերդապահ` Տաւիտ Տը Ժէա (Մանչեսթըր Եունայթըտ), յետսապահներ` Տարիօ Սոնա (Շախտիոր Տոնեցք), Ալեքս Սանտրօ (Փորթօ), Տանիել Վան Պիւյթեն (Պայէրն Միւնիխ), Քլաուտիօ Մարքիզիօ (Եուվենթուս), միջնապահներ` Մարիօ Կէօթզէ (Պորուսիա Տորթմունտ), Քեւին – Փրենս Պոաթենկ (Ա. Սէ. Միլան), յառաջապահներ` Ալեսանտրօ Մաթրի (Եուվենթուս), Էզեքուիել Լաւեցի (Փարիզ Սեն ժերմեն) եւ Թոմաս Մէօլըր (Պայէրն Միւնիխ):

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )