ԼԻԲԱՆԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ՖԵՏԵՐԱՍԻՈՆԻ ԺՈՂՈՎ. ԱՀԼԻ ՍԱՅՏԱ- ԽԸՅՈՒԼ ՄՐՑՈՒՄԻՆ ՅԱՂԹԱԿԱՆԸ ՊԻՏԻ ԲԱՐՁՐԱՆԱՅ Ա. ԴԱՍԱԿԱՐԳ

Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը, այս շաբաթ գումարած իր հերթական ժողովին, վաւերացնելէ ետք Բ. դասակարգի ախոյեանութեան 26-րդ եւ վերջին հանգրուանի մրցումներուն արդիւնքները, հրապարակեց վերջնական դասաւորումը (տեսնել ստորեւ):

Թրիփոլի, որ գրաւեց ընդհանուր դասաւորման պարագլուխի դիրքը, պաշտօնապէս բարձրացաւ Ա. դասակարգ, իսկ Նասեր Պար Էլիաս եւ Մահապպէ Թրիփոլի, որոնք յաջորդաբար գրաւեցին 13-րդ եւ 14-րդ դիրքերը, պաշտօնապէս փոխադրուեցան Գ. դասակարգ:

Ինչ կը վերաբերի Ա. դասակարգ բարձրացող երկրորդ խումբին, ապա անոր անունը պիտի յստականայ կիրակի, 15 մայիսին, երբ փլէյ-օֆի մրցում մը տեղի ունենայ Խըյուլի եւ Ահլի Սայտայի միջեւ: Այս մրցումը տեղի պիտի ունենայ Պհամտունի դաշտին վրայ, յետմիջօրէի ժամը 4:00-ին: Խըյուլ եւ Ահլի Սայտա, որոնք յաջորդաբար գրաւեցին 2-րդ եւ 3-րդ դիրքերը, 2010-2011 տարեշրջանին աւարտին ապահովեցին 55-ական կէտ: Նկատի ունենալով, որ այս տարեշրջանին անոնց միջեւ տեղի ունեցած երկու մրցումները տուին նոյն արդիւնքը, փլէյ-օֆի այս մրցումը պիտի տայ իր պատասխանը:

Ստորեւ կու տանք Բ. դասակարգին վերջնական դասաւորումը.

ԿԷՏ

1.- Թրիփոլի             59 (58-20)
2.- Խըյուլ                55 (56-27)
3.- Ահլի Սայտա          55 (45-17)
4.- Իրշատ               46 (47-33)
5.- Շապապ Թրիփոլի      38 (35-36)
6.- Իժթիմահի                  36 (35-34)
7.- Մաուատտէ Թրիփոլի   36 (49-47)
8.- Հարաքեթ Շապապ     32 (32-37)
9.- Սալամ               31 (35-51)
10.- Նահտա Պար Էլիաս   26 (29-35)
11.- Ահլի Նապաթիէ 26 (33-49)
12.- Սաժես              23 (27-39)
13.- Նասեր Պար Էլիաս    20 (43-52)
14.- Մահապպէ Թրիփոլի   13 (22-66)

 

Share this Article
CATEGORIES