Փինկ Փոնկ. Գարնանային Մրցաշարք. (15 Տարեկանէն Վար) ՀՄԸՄ Պէյրութի Մաս Կազմող Պերճ Կուքազեան Տիրացաւ Տիտղոսին

Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնին կազմակերպութեամբ տեղի ունեցող գարնանային մրցաշարքը շարունակուեցաւ, երբ այս անգամ Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցան տղոց եւ աղջկանց 124 տարեկանէն վար դասակարգի մրցումները:

Տղոց տիտղոսին առաջին անգամ ըլլալով տիրացաւ Պերճ Կուքազեան (ՀՄԸՄ Պէյրութ), որ աւարտականին բաւական հետաքրքրական եւ տաք մրցումէ մը ետք յաղթեց Ղալեպ Ֆահըսի (Պարաղեմ Նապաթիէ)` 3-2 արդիւնքով (4-11, 11-7, 12-10, 8-11 եւ 11-7):

Երրորդ դիրքը գրաւեցին Ժան-Ֆիլիփ Ռահըտ (Ժամհուր) եւ Էլի Հաժ (Մոն լա Սալ):

Աղջկանց տիտղոսին տիրացաւ Մարկերիթ Եուսեֆ (Ինաաշ Իժթիմահի), որ աւարտականին 3-0 արդիւնքով յաղթեց Սինթիա Օպէյտի (Մոն լա Սալ): Երրորդ դիրքը գրաւեցին Ռուլա Խալիլ եւ Քամլէ Ֆատլալլա (Մապարրա):

Աւարտին Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնի անդամ Ժորժ Քուփալի կատարեց մրցանակաբաշխութիւնը:

Share this Article
CATEGORIES