Եւրոպական Ֆութպոլ. Մանչեսթըր Եունայթըտ Եւ Լիվըրփուլ Տպաւորիչ Յաղթանակ Արձանագրեցին . Ռէալ Մատրիտ Անգամ Մը Եւս Յաղթեց Պարսելոնային. Փարիզ Սեն Ժերմեն Պարտուեցաւ

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումները` հինգ կարեւոր երկիրներու` Անգլիոյ, Սպանիոյ, Իտալիոյ, Գերմանիոյ եւ Ֆրանսայի մէջ:

Սկսելով Անգլիայէն, Մանչեսթըր Եունայթըտ ամրապնդեց պարագլուխի իր դիրքը` 4-0 արդիւնքով ծանր պարտութեան մատնելով իր հիւրը` Նորուիչը: Յաղթական կազմին մարզիկներէն Սհինժի Քակաուա հեթրիք մը իրագործեց (45-րդ, 76-րդ եւ 87-րդ), մինչ վերջին կոլը նշանակեց Ուէյն Ռունի (90-րդ):

Իր կարգին, հեթրիք մը իրագործեց Լիվըրփուլի մարզիկ Լուիս Սուարես (18-րդ, 34-րդ եւ 49-րդ) երբ անոր կազմը նոյն արդիւնքով յաղթեց Ուիկընի:

Ինչ կը վերաբերի լոնտոնեան տերպիին, Թոթենհամ 2-1 արդիւնքով յաղթեց Արսենալի:

Սպանիոյ մէջ Ռէալ Մատրիտ դարձեալ յաղթեց Պարսելոնայի` 2-1 արդիւնքով: Քարիմ Պենզեմա (6-րդ) եւ Սերճիօ Ռամոս (82-րդ) նշանակեցին Ռէալի կոլերը, իսկ Լիոնել Մեսսի` Պարսայի կոլը (18-րդ):

Պարսելոնա մրցումը աւարտեց տասը մարզիկով, երբ բերդապահ Վիքթոր Վալտես 90-րդ վայրկեանին կարմիր քարտ մը ստացաւ:

Իտալիոյ մէջ, Նափոլի – Եուվենթուս գագաթի ճակատումը աւարտեցաւ 1-1 արդիւնքով:

Միլանօ քաղաքի երկու կազմերը` Ա. Սէ. Միլան եւ Ինթեր Միլան, յաղթանակ արձանագրեցին:

Գերմանիոյ մէջ պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պայէրն Միւնիխ, քիչ մը դժուար, բայց կարեւոր յաղթանակ մը արձանագրեց, երբ 1-0 արդիւնքով յաղթական վերադարձաւ նախավերջին դիրքին վրայ գտնուող Հոֆընհայմի դաշտէն: Մարիօ Կոմեզ նշանակեց Պայէրնի կոլը (38-րդ):

Ֆրանսայի մէջ, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Փարիզ Սեն Ժերմեն անակնկալ պարտութիւն մը կրեց Ռեմի դաշտին վրայ (17-րդ): Հիւրընկալ կազմը իր կոլը նշանակեց 64-րդ վայրկեանին:

 

Ստորեւ կու տանք շաբաթավերջի բոլոր մրցումներուն արդիւնքներն ու դասաւորումը.

 

ԱՆԳԼԻԱ. 28-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Չելսի – Ուեսթ Պրոմուիչ 1-0

Էվըրթըն – Ռիտինկ 3-1

Մանչեսթըր Եունայթըտ – Նորուիչ 4-0

Սաութհեմփթըն – Քուինզ Փարք 1-2

Սթոք – Ուեսթ Համ 0-1

Սանտըրլենտ – Ֆուլհեմ 2-2

Սուանզի – Նիւքասըլ 1-0

Ուիկըն – Լիվըրփուլ 0-4

Թոթենհամ – Արսենալ 2-1

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Ասթոն Վիլա – Մանչեսթըր Սիթի 22:00

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

 

1.- Մանչեսթըր Եունայթըտ  71 (68-31)

2.- Մանչեսթըր Սիթի            56 (50-24)

3.- Թոթենհամ                        54 (49-33)

4.- Չելսի                            52 (56-30)

……………………………………………………….

19.- Ռիտինկ                         23 (34-54)

20.- Քուինզ Փարք              20 (21-44)

 

ՍՊԱՆԻԱ. 26-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Ռէալ Մատրիտ – Պարսելոնա 2-1

Տեփորթիւօ Քորունա – Ռայօ Վայեքանօ 0-0

Կեթաֆէ – Ռէալ Սարակոսա 2-0

Օսասունա – Աթլեթիքօ Պիլպաօ 0-1

Վալենսիա – Լեվանթէ 2-2

Կրանատա – Մայորքա 1-2

Էսփանիոլ – Ռէալ Վայատոլիտ 0-0

Մալակա – Աթլեթիքօ Մատրիտ 0-0

Ռէալ Սոսիետատ – Ռէալ Պեթիս 3-3

ԵՐԿՈՒՇԱԲԹԻ

Սեւիլլա – Սելթա Վիկօ                 22:30

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Պարսելոնա                       68 (83-30)

2.- Աթլեթիքօ Մատրիտ          57 (48-23)

3.- Ռէալ Մատրիտ              55 (64-24)

4.- Մալակա                         43 (37-24)

……………………………………………………….

19.- Մայորքա                        21 (26-49)

20.- Տեփորթիւօ Քորունա         17 (29-56)

 

ԻՏԱԼԻԱ. 27-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Ա. Սէ. Միլան – Լացիօ Ռոմա 3-0

Թորինօ – Փալերմօ 0-0

Պոլոնիա – Քալիարի 2-1

Քաթանիա – Ինթեր Միլան 2-3

Նափոլի – Եուվենթուս 1-1

Ֆիորենթինա – Քիեւօ 2-1

Փեսքարա – Ուտինեզէ 0-1

Սամտորիա – Փարմա 1-0

Սիենա – Աթալանթա 0-2

Ա. Էս. Ռոմա – Ճենովա 3-1

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Եուվենթուս                       59 (54-18)

2.- Նափոլի                          53 (47-22)

3.- Ա. Սէ. Միլան                    48 (48-32)

4.- Ինթեր Միլան                     47 (44-36)

………………………………………………………..

19.- Փալերմօ                  21 (22-39)

20.- Փեսքարա                        21 (20-54)

 

ԳԵՐՄԱՆԻԱ. 24-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Պորուսիա Տորթմունտ – Հանովըր-96 3-1

Համպուրկ – Կրէօթըր Ֆուրթ 1-1

Այնթրախթ Ֆրանքֆորթ – Մէօնշընկլատպախ 0-1

Նիւրեմպերկ – Ֆրայպուրկ 1-1

Վերտըր Պրեմըն – Օկզպուրկ 0-1

Վոլֆսպուրկ – Շալքէ 1-4

Պայէր Լեւերքուզըն – Շթութկարթ 2-1

Հոֆընհայմ – Պայէրն Միւնիխ 0-1

Ֆորթունա Տիւսելտոլֆ – Մայնց-05 1-1

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Պայէրն Միւնիխ              63 (64-8)

2.- Պորուսիա Տորթմունտ         46 (54-28)

3.- Պայէր Լեւերքուզըն           45 (45-31)

4.- Այնթրախթ Ֆրանքֆորթ  38 (38-35)

………………………………………………………….

17.- Հոֆընհայմ                       16 (27-49)

18.- Կրէօթըր Ֆուրթ             14 (14-37)

 

ՖՐԱՆՍԱ. 27-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Ռեմ – Փարիզ Սեն Ժերմեն 1-0

Պասթիա – Աժաքսիօ 1-0

Մոնփելիէ – Ռենն 2-0

Լորիան – Վալանսիեն 1-1

Սենթ Էթիեն – Նիս 4-0

Սոշօ – Նանսի 1-2

Թուլուզ – Էվիան 0-0

Պրեսթ – Լիոն 1-1

Մարսէյ – Թրուա 2-1

Լիլ – Պորտօ 2-1

 

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Փարիզ Սեն Ժերմեն    54 (49-17)

2.- Լիոն                            52 (47-26)

3.- Մարսէյ                    49 (34-32)

4.- Սենթ Էթիեն                47 (44-19)

…………………………………………………….

19.- Նանսի                    21 (24-45)

20.- Թրուա                    20 (29-48)

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )