Փինկ Փոնկ. Գարնանային Մրցաշարք. Էրիք Եունես ՀՄԸՄ Ժունիէի Ապահովեց Երրորդութիւն Մը

Նախորդ շաբաթավերջին, Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) տեղի ունեցան Լիբանանի փինկ փոնկի գարնանային մրցաշարքին գծով կրտսերներու մրցումները:

Տղոց մրցումներուն, Սաատէտտին Հապաշ (Մուժամաա Հարիրի-Սայտա) տիրացաւ տիտղոսին` 3-2 արդիւնքով յաղթելով իր եղբօր` Մոհամետ Հապաշի: Երրորդ հանդիսացան Էրիք Եունես (ՀՄԸՄ Ժունիէ) եւ Ռամի Հայտամուս (Մոն լա Սալ):

Աղջկանց տիտղոսին տիրացաւ Թալիա Ազար (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա), որ 3-0 արդիւնքով յաղթեց իր խմբակիցին` Էլիանա Շահինի: Երրորդ դիրքը գրաւեցին Քրիսթի Արիտա (Շարթիէ Տար Նուր) եւ Ժինա Պուշաահիա (Քֆարշիմա):

Աւարտին, մրցանակաբաշխութիւնը կատարեց Լիբանանի ախոյեան Մոհամետ Հապաշ:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )