Վերջին 10 Տարում Ազրպէյճանը Որտեղի՞ց Է Զէնք Գնել Եւ Ի՞նչ Քանակութեամբ. Տուեալներ
«Թերթ.am»
«Վերջին տասը տարուայ ընթացքում Ազրպէյճանը լայնածաւալ ծրագրեր է իրականացրել սպառազինման ոլորտում», գրում է ազրպէյճանական Haqqin.az կայքը եւ, վկայակոչելով Սպառազինութեան համաշխարհային առեւտրի վերլուծութեան կենտրոնի (Ռուսաստան) տուեալները, ներկայացնում է, թէ նշուած ժամանակահատուածում Պաքուն ո՛ր երկրներից է սպառազինութիւն ձեռք բերել եւ ի՛նչ քանակութեամբ:
Պիելոռուս
2005-2006թթ. Ազրպէյճանը Պիելոռուսիայից գնել է 60 միաւոր «Թի-72» տեսակի հրասայլ, իսկ 2008-2009թթ` 12 միաւոր «Փիոն 2Էս7» տեսակի (203 միլիմեթրանոց) ինքնագնաց հրետանային սարք: 2009-2010թթ.` 6 միաւոր «Սու 25» տեսակի գրոհային ինքնաթիռ:
Բացի այդ, Ազրպէյճանը 2007-2009թթ. պիելոռուսական ընկերութիւնների մասնակցութեամբ արդիականացրել է 36 միաւոր «Օսա» տեսակի, իսկ 2009-2011թթ.` 27 միաւոր «Փեչորա» զենիթահրթիռային համակարգեր: 2012-2014 թթ. պիելոռուսական ընկերութիւնները նախատեսում են կատարելագործել եւս 27 Փեչորա (Էս-125) զենիթահրթիռային համակարգ:
Իսրայէլ
2010-2011թթ. իսրայէլեան ընկերութիւններն արդիականացրել են ազրպէյճանական բանակի զինանոցում գտնուող «Թի-72» տեսակի հրասայլեր եւ Պէ.էմ.փէ.-2 տեսակի հետեւակի մարտական մեքենաներ:
Բացի այդ, Ազրպէյճանն Իսրայէլից գնել է 9 միաւոր Լինքս տեսակի Կրակի ռէաքթիւ համակարգ, 120 միլիմեթրանոց Քարտոմ ականանետեր, Սփայթ-ԷսԱր/ԷլԱր տեսակի հակահրասայլային հրիթռային համակարգեր, 16 միաւոր Էյրոսթար անօդաչու թռչող սարք, ինչպէս նաեւ` 2 միաւոր Հերմէս-450,16 միաւոր Հերոն-1 եւ 16 միաւոր Օրպիթըր-2 Էմ անօդաչու թռչող սարքեր, 9 միաւոր Պարաք-8 զենիթահրթիռային համալիր (75 հրթիռ), 2 միաւոր Ի.Էլ./Էմ-2080 Կրէն Փայն հակաօդային պաշտպանութեան համակարգ:
Պաքուն, իսրայէլեան արտօնագրերի հիման վրայ, սկսել է արտադրել 30 միաւոր Էյրոսթար եւ 30 միաւոր Օրպիթըր-2 Էմտեսակի անօդաչու թռչող սարքեր:
Ռուսաստան
Ռուսաստանը 2010թ. Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեանն արտօնագիր է տուել` 120 հազար միաւոր Էյ.Քէյ.-74 Էմ. տեսակի ինքնաձիգ արտադրելու համար: 2006թ. Ազրպէյճանը Ռուսաստանից գնել է 62 միաւոր Թի-72 հրասայլ, իսկ 2012թ.` երկու միաւոր «Սքորփիոն ԼՇԱ» զրահապատ փոխադրիչ մեքենայ, ինչպէս նաեւ 2 միաւոր «Սքորփիոն ԼՇԱ-B»:
Բացի այդ, 2008թ. Ռուսաստանի եւ Ազրպէյճանի միջեւ պայմանագիր է ստորագրուել` 6 միաւոր MI-17B1 ուղղաթիռ գնելու մասին: Իսկ 2009թ. պայմանագրի համաձայն` Պաքուն պէտք է ստանար 2 միաւոր Ka-32A, 24 միաւոր Mi-35M եւ 20 միաւոր Մի-17B1 տեսակի ուղղաթիռներ:
2007թ. կողմերի միջեւ կնքուել է մէկ այլ համաձայնագիր` 16 միաւոր զենիթահրթիռային համակարգ (C-300PMU-PMU-2 «Ֆաւորիթ») գնելու մասին, իսկ 2010թ-ին պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել` 60 միաւոր X-95E («Ուրան») տեսակի հականաւային հրթիռ գնելու մասին: Պաքուն Ռուսաստանի հետ, ընդհանուր առմամբ, 1 միլիառ 647 մլն. տոլարի ռազմական համագործակցութեան պայմանագիր է կնքել (ենթադրաբար վերջին 10 տարուայ մասին է խօսքը-Tert.am):
Թուրքիա
2010թ. Ազրպէյճանը Թուրքիայից գնել է 70 միաւոր զրահապատ փոխադրիչ մեքենայ, 2011թ.ին` Cobra տեսակի զրահաւոր փոխադրիչ մեքենաներ (քանակը չի նշւում): 2011թ. Պաքուն Անգարայի հետ պայմանագիր է ստորագրել` 36 միաւոր Թէ-155 Firtina ինքնագնաց հաուպից գնելու մասին:
2010թ. Թուրքիան Ազրպէյճանին արտօնել է արտադրել Թէ-107 տեսակի կրակի ռէաքթիւ համակարգեր, իսկ 2011թ.ին արտօնագիր է տուել` HY-12 տեսակի ականանետ արտադրելու համար:
Ուքրանիա
2003-2006թթ. Ազրպէյճանն Ուքրանիայից գնել է 48 միաւոր Թէ-72M1 տեսակի հրասայլ, 2007թ.` 61 միաւոր, իսկ 2009թ` 71 միաւոր BTR-70 տեսակի զրահապատ փոխադրիչ մեքենայ:
2007-2010 թթ. Պաքուն Քիեւից գնել է 54 միաւոր 2C1 «Կուոզտիքա» (122-ՄՄ) ինքնագնաց հրետանային համակարգ, 2004-2007թթ.` 144 միաւոր PM-38 տեսակի ականանետ, 2004-2005թթ.` 12 միաւոր «Սմերչ» BM-30 տեսակի համազարկային հրթիռային համակարգ:
2006-2011թթ. Ազրպէյճանն Ուքրանիայից ձեռք է բերել 16 միաւոր «Միկ-29» գրոհային ինքնաթիռ, 2009-2010թթ.` 12 միաւոր «Մի-24G» տեսակի հարուածային ուղղաթիռ, 2007-2008թթ.` 10 միաւոր զենիթահրթիռային համակարգ:
Հարաւափրիկեան Հանրապետութիւն
2009-2011թթ. հարաւափրիկեան Փարամաունթ Կրուփ ընկերութիւնն Ազրպէյճանին արտօնագիր է տուել` Պաքւում 45 միաւոր Մարուտըր տեսակի եւ 45 միաւոր Մաթատոր տեսակի հակականային պաշտպանութեան փոխադրամիջոց արտադրելու համար:
Բացի այդ, ընկերութիւնն Ազրպէյճանում արդիականացրել է 12 միաւոր «Մի-24» տեսակի հարուածային ուղղաթիռ:




