Լիբանանեան Ֆութպոլ. Նըժմէ Սաֆայէն Խլեց Պարագլուխի Դիրքը

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Լիբանանի ֆութպոլի Ա. դասակարգի ախոյեանութեան 15-րդ հանգրուանին արձանագրուած արդիւնքներուն լոյսին տակ, Նըժմէ պարագլուխի դիրքը խլեց Սաֆայէն` կէտի մը առաւելութիւնը ունենալով անոր վրայ:

Նըժմէ 1-0 արդիւնքով յաղթեց Թատամոն Սուրի, մինչ Սաֆա 2-2 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Թրիփոլիի հետ:

Անսար 4-0 արդիւնքով յաղթեց Սալամ Սուրի, մինչ Ռասինկ կարեւոր յաղթանակ մը արձանագրեց 1-0 արդիւնքով պարտութեան մատնելով Ահտը:

Յաղթանակներ արձանագրեցին նաեւ Ախա Ահլի Ալէյ եւ Իժթիմահի, յաջորդաբար` Շապապ Ղազիէի (1-0) եւ Շապապ Սահելի (2-1) դէմ:

Ինչ կը վերաբերի Բ. դասակարգի ախոյեանութեան փլէյ-օֆի մրցումներուն, Սաժես 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Մապարրայի հետ, մինչ Սալամ – Նահտա Պար Էլիաս մրցումը մնաց կիսատ. անիկա կ՛ընթանար ի նպաստ Սալամի` 3-0 արդիւնքով:

Ուաֆաա Նեպի Շիթ 2-0 արդիւնքով յաղթեց ՀՄՄ-ի, մինչ 2-2 արդիւնքով հաւասարութեամբ աւարտեցաւ Ռիատա Ուալ Ատապ – Ֆաժըր Արապսալիմ մրցումը:

Ստորեւ Ա. դասակարգին դասաւորումը` 15-րդ հանգրուանի մրցումներէն ետք.

Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Նըժմէ               12    2     1     37    12    38

2.- Սաֆա               12    1     2     32    13    37

3.- Ահտ                      9     2     4     35    19    29

4.- Անսար               7     5     3     30    17    26

5.- Ախա Ահլի Ալէյ       8     2     5     21    17    26

6.- Ռասինկ              8     1     6     25    18    25

7.- Շապապ Սահել  7     2     6     24    21    23

8.- Թատամոն Սուր 5     2     8     17    27    17

9.- Թրիփոլի             5     4     7     15    21    16

10.- Իժթիմահի           3     3     9     19    29    12

11.- Շապապ Ղազիէ 2     1     12    21    43    7

12.- Սալամ Սուր         0     1     14    10    52    1

 

Share this Article
CATEGORIES