24 Ֆութպոլիստ Պաշտօնական Հրաւէր Ստացաւ Հայաստանի Ազգային Հաւաքականէն
Ինչպէս ծանօթ է, յառաջիկայ 26 մարտին Երեւանի Վազգէն Սարգսեանի անուան հանրապետական մարզադաշտին վրայ տեղի պիտի ունենայ Հայաստան – Չեխիա մրցումը, որ կ՛իյնայ 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ:
Ըստ օրէնքի, ազգային հաւաքականներուն մարզիկները պէտք է հրաւէր ստանան ոչ այդքան ուշ, այսինքն` պաշտօնական հանդիպումէն 15 օր առաջ:
Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնը հրապարակեց ցանկը այն 24 մարզիկներուն, որոնց ակումբներուն հրաւէրներ ղրկուած են:
Հակառակ ասոր սակայն, ցանկը վերջնական չէ եւ կրնայ փոփոխութիւններու ենթարկուիլ: Անոր վերջնական կազմը կը յստականայ յառաջիկայ 18 մարտին:
Ստորեւ ցանկը այն մարզիկներուն, որոնց հրաւէրներ ղրկուած են մասնակցելու այս մրցումին.
Ռոման Պերեզովսքի (Տինամօ Մոսկուա, Ռուսիա), Գէորգ Գասպարով (Զոպահան, Իրան), Արթուր Յարութիւնեան (Շիրակ), Ռոպերթ Արզումանեան (Աքթոփէ, Ղազախստան), Վալերի Ալեքսանեան (Սանաթ Նաֆթ, Իրան), Արտեոմ Խաչատուրով (Շերիֆ, Մոլտաւիա), Յովհաննէս Համբարձումեան (Բանանց), Տարօն Ոսկանեան (Փիւնիկ), Կամօ Յովհաննիսեան (Փիւնիկ), Արտակ Եդիգարեան (Փիւնիկ), Ալեքս Էնրիքէ տա Սիլվա (Միքա), Արթուր Աւագեան (Գանձասար), Հենրիխ Մխիթարեան (Շախտիոր Տոնեցք, Ուքրանիա), Կարէն Մուրատեան (Շիրակ), Արազ Օզպիլիս (Քուպան Քրասնոտար, Ռուսիա), Մարքոս Փիցելլի (Քուպան Քրասնոտար, Ռուսիա), Գէորգ Ղազարեան (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա), Էտկար Մալաքեան (Չեսքէ Պութովիցէ, Չեխիա), Զաւէն Պատոյեան (ՊԱԹԷ Պորիսով, Պիելոռուսիա), Նորայր Ասլանեան (Էմմեն, Հոլանտա), Եուրա Մովսիսեան (Սպարտակ Մոսկուա, Ռուսիա), Էտկար Մանուչարեան (Ուրալ Եքաթերինպուրկ, Ռուսիա), Միհայիլ Մարքոսով (Ուֆա, Ռուսիա) եւ Արթուր Սարգիսով (Վոլքա Նիժնի Նովկորոտ):

