Փինկ Փոնկ. Գարնանային Մրցաշարք. Աւօ Մումջողլեան Տիրացաւ 21 Տարեկանէն Վար Դասակարգի Տիտղոսին

Նախորդ շաբաթավերջին Մոն լա Սալի մէջ (Այն Սաատէ) շարունակուեցաւ Լիբանանի փինկ փոնկի գարնանային մրցաշարքը, երբ այս անգամ տեղի ունեցան տղոց եւ աղջկանց 21 տարեկանէն վար դասակարգի մրցումները:

Տղոց տիտղոսին տիրացաւ ՀՄԸՄ Պէյրութի մաս կազմող Աւօ Մումջողլեան, որ 3-1 արդիւնքով (11-3, 8-11, 11-9 եւ 11-8) պարտութեան մատնեց Հապիպ Անթունը (Ժամհուր): Երրորդ դիրքը գրաւեցին Ճօ Աժամի (Ժամհուր) եւ Հիշամ Թաուիլ (Անդրանիկ Պէյրութ):

Աղջկանց տիտղոսին տիրացաւ Լիզ Հաժ Նիքոլա (Ատապ Ուալ Ռիատա Քֆարշիմա), որ 3-2 (8-11, 9-11, 12-10, 12-10 եւ 11-7) արդիւնքով պարտութեան մատնեց իր խմբակիցը` Հալա Ուըհպին, երրորդ դիրքը գրաւեցին Մելիսա Սապեր (Քֆարշիմա) եւ Մէյսա Պըսէյպես (Անդրանիկ Պէյրութ):

Աւարտին մրցանակաբաշխութիւնը կատարեցին Լիբանանի փինկ փոնկի ֆետերասիոնի փոխնախագահ Րաֆֆի Մումջողլեան եւ ֆետերասիոնի անդամ Միշել Ռըզքալլա:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )