Այս Օրը
Այս օրը որ կայ`
Ամենալաւն է,
Ապրիր այսօր,
Եւ նուիրիր սիրեցեալիդ
Մի ջինջ ժպիտ
Ու բողբոջած
Դալար տերեւ:
Այս օրը որ կայ`
Ամենալաւն է,
Երգիր այսօր,
Եւ թող քեզ լսեն
Լեռները հեռո՜ւ հեռաւոր
Լանջադաշտերում
Եւ առուակները
Պարուրում սարցէ:
Այս օրը որ կայ`
Ամենալաւն է,
Սիրիր այսօր,
Եւ մի՛ սպասիր
Օրուանից վաղուայ
Ո՛չ օրհնութիւն
Եւ ո՛չ էլ հաց,
Եթէ դու չես սիրել այսօր:
ԹԱՄԱՐ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
CATEGORIES Անդրադարձ

