ՖԻՖԱ-ի Նոր Դասաւորման Մէջ Հայաստան 4 Դիրքով Նահանջեց

Երէկ` հինգշաբթի, 14 մարտին, ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերու նոր դասաւորումը:

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը 4 դիրքի նահանջ մը արձանագրելով այժմ 431 կէտով կը գրաւէ 84-րդ դիրքը:

Հայաստան 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին ծիրին մէջ յառաջիկայ 26 մարտին պիտի մրցի Չեխիոյ դէմ, որ կը գտնուի 27-րդ դիրքին վրայ` 809 կէտով:

Պարագլուխի դիրքին վրայ կը գտնուի Սպանիա, որ ապահոված է 1610 կէտ:

Հինգ անգամ աշխարհի ախոյեան հանդիսացած Պրազիլ շարունակեց մնալ վերջին դիրքերուն (18-րդ) վրայ, մինչ Մալի մէկ դիրքի ոստում արձանագրելով մօտեցաւ Պրազիլի` գրաւելով 24-րդ դիրքը:

Հարաւային Ամերիկայի տասը խումբերը մնացին առաջին 50-ին մէջ: Անոնց մէջ ամէնէն վերջին դիրքը կը գրաւէ Վենեզուելա` 43-րդ դիրքին վրայ:

2014-ի Մոնտիալը հիւրընկալող երկրին` Պրազիլի նահանջը հետեւանք է այն բանին, որ անիկա Մոնտիալի զտումի մրցումներուն չի մասնակցիր: Բարեկամական մրցումներուն ստացուած կէտերը շատ քիչ են:

Ճափոն Ասիոյ ցամաքամասին մէջ կը գրաւէ ամէնէն բարձր դիրքը (26-րդ), Փղոսկրեայ ափունք` Ափրիկէինը (13-րդ), իսկ Մեքսիքա` Քոնքաքաֆինը (15-րդ):

Ստորեւ կու տանք առաջին տասին գրաւած դիրքերը (փակագիծերուն մէջ` ազգային խումբերուն գրաւած նախկին դիրքերը).

ԿԷՏ

1.- (1) Սպանիա         1610
2.- (2) Գերմանիա        1473
3.- (3) Արժանթին        1309
4.- (4) Անգլիա          1174
5.- (5) Իտալիա          1173
6.- (6) Քոլոմպիա        1159
7.- (6) Փորթուգալ  1133
8.- (8) Հոլանտա         1106
9.- (9) Խրուաթիա  1080
10.- (10) Ռուսիա        1064

 

 

 

Share this Article
CATEGORIES