ՖԻՏԷ-ի Աղջկանց Կրան Փրիի Հանգրուաններէն Մէկը Տեղի Պիտի Ունենայ Դիլիջանի Մէջ
PanArmenian.Net լրատուական կայքէջը կը հաղորդէ, որ ՖԻՏԷ-ի աղջկանց կրան փրիի 2013-2014 տարեշրջանին հանգրուաններուն ժամկէտերը յստակացած են:
Ռուսիոյ ճատրակի ֆետերասիոնին համաձայն, անոր Ա. հանգրուանը տեղի պիտի ունենայ 2-14 մայիսին` Ժընեւի մէջ (Զուիցերիա):
Անոր Բ. հանգրուանը տեղի պիտի ունենայ Հայաստանի մէջ: 15-29 յունիսին Դիլիջան պիտի ըլլայ այդ հանգրուանը հիւրընկալողը:
Կրան փրիի մրցումները պիտի հիւրընկալեն նաեւ Թաշքենդ (Ուզպեքիստան)` 17 սեպտեմբերէն 1 հոկտեմբեր, Խանթի Մանսիսք (Ռուսիա)` 2-16 մայիս 2014, Թիֆլիս (Վրաստան)` 18 յունիսէն 2 յուլիս 2014 եւ Էրթենեթ (Մոնկոլիա)` 24 օգոստոսէն 7 սեպտեմբեր 2014:
Վեց մրցաշարքերուն արդիւնքներուն հիմամբ կ՛որոշուի անունը այն ճատրակ խաղացողին, որ պիտի մրցի Աննա Ուշենինա – Եու Եիֆան մրցումի յաղթականին դէմ:
CATEGORIES Մարզական

