Եւրոպական Ֆութպոլ. Պայէրն Միւնիխ 9-2 Արդիւնքով Ջախջախեց Համպուրկը

Եուվենթուսի յաղթական մարզիկները

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն մեծագոյն յաղթականը հանդիսացաւ Պայէրն Միւնիխ, որ Գերմանիոյ 27-րդ հանգրուանի մրցումներուն ծիրին մէջ 9-2 արդիւնքով ջախջախեց Համպուրկը:

Փերուցի Քլաուտիօ Փիցարօ նշանակեց 4 կոլ:

Պայէրնի եւ անոր անմիջական մրցակիցին` Պորուսիա Տորթմունտի միջեւ 20 կէտի տարբերութիւնը մնաց նոյնը` նկատի ունենալով, որ վերջինս նոյնպէս յաղթանակ արձանագրեց` 2-1 արդիւնքով պարտութեան մատնելով Շթութկարթը:

Այս տարեշրջանին Ա. դասակարգ բարձրացած Համպուրկ անգամ մը եւս ձախողեցաւ արձանագրել տարեշրջանի իր առաջին յաղթանակը իր դաշտին վրայ:

Սպանիոյ մէջ բարձր դիրքերուն վրայ կէտերու փոփոխութիւններ չարձանագրուեցան` նկատի ունենալով, որ առաջին չորս դիրքերը գրաւող խումբերը հաւասարութիւններ արձանագրեցին:

Լիոնել Մեսսի, որ նշանակեց Պարսելոնայի երկրորդ կոլը, մրցանիշ մը հաստատեց` յաջորդաբար 19-րդ մրցումն ըլլալով կոլ նշանակելով:

Իտալիոյ մէջ Եուվենթուս կարեւոր քայլ մը առաւ դէպի ախոյեանութեան տիտղոս, երբ 2-1 արդիւնքով պարտութեան մատնեց Ինթեր Միլանը:

Անգլիոյ մէջ Մանչեսթըր Եունայթըտ 1-0 արդիւնքով յաղթեց Սանտըրլենտին, որուն մարզիկներէն մէկը սխալմամբ իր բերդին մէջ կոլ մը նշանակեց:

Արսենալ, Մանչեսթըր Սիթի եւ Լիվըրփուլ յաղթանակ արձանագրեցին, մինչ Չելսի 2-1 արդիւնքով պարտուեցաւ Սաութհեմփթընէն:

Ինչ կը վերաբերի Ֆրանսայի, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Փարիզ Սեն Ժերմեն 1-0 արդիւնքով յաղթեց Մոնփելիէի: Մայրաքաղաքի կազմը այժմ 7 կէտով կը գերազանցէ 2-րդ դիրքը գրաւող Լիոնը, որ 2-1 արդիւնքով պարտուեցաւ Սոշոյէն:

Ստորեւ կու տանք շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.

ԱՆԳԼԻԱ. 31-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Սանտըրլենտ – Մանչեսթըր Եունայթըտ 0-1
Արսենալ – Ռիտինկ 4-1
Մանչեսթըր Սիթի – Նիւքասըլ 4-0
Սաութհեմփթըն – Չելսի 2-1
Սուանզի – Թոթենհամ 1-2
Ուեսթ Համ – Ուեսթ Պրոմուիչ 3-1
Ուիկըն – Նորուիչ 1-0
Էվըրթըն – Սթոք 1-0
Ասթոն Վիլա – Լիվըրփուլ 1-2

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Մանչեսթըր Եունայթըտ  77 (70-31)
2.- Մանչեսթըր Սիթի            62 (55-26)
3.- Թոթենհամ                        57 (53-38)
……………………………………………………….
19.- Քուինզ Փարք              23 (26-48)
20.- Ռիտինկ                         23 (36-61)

ՔԱԼՉԻՕ. 30-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Աթալանթա – Սամտորիա 0-0
Քալիարի – Ֆիորենթինա 2-1
Ճենովա – Սիենա 2-2
Ինթեր Միլան – Եուվենթուս 1-2
Լացիօ Ռոմա – Քաթանիա 2-1
Փալերմօ – Ա. Էս. Ռոմա 2-0
Փարմա – Փեսքարա 3-0
Ուտինեզէ – Պոլոնիա 0-0
Քիեւօ – Ա. Սէ. Միլան 0-1
Թորինօ – Նափոլի 3-5

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Եուվենթուս                 68 (59-19)
2.- Նափոլի                    59 (55-29)
3.- Ա. Սէ. Միլան              57 (53-32)
…………………………………………………..
19.- Փալերմօ            24 (25-43)
20.- Փեսքարա                  21 (21-61)

Քլաուտիօ Փիցարօ

ՍՊԱՆԻԱ. 29-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Ռայօ Վայեքանօ – Մալակա 1-3
Սելթա Վիկօ – Պարսելոնա 2-2
Ռէալ Սարակոսա – Ռէալ Մատրիտ 1-1
Լեվանթէ- Սեւիլլա 1-0
Ռէալ Վայատոլիտ – Օսասունա 1-3
Մայորքա – Տեփորթիւօ Քորունա 2-3
Էսփանիոլ – Ռէալ Սոսիետատ 2-2
Աթլեթիքօ Մատրիտ – Վալենսիա 1-1

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Պարսելոնա                 75 (90-33)
2.- Ռէալ Մատրիտ        62 (72-28)
3.- Աթլեթիքօ Մատրիտ    61 (51-25)
……………………………………………………
19.- Մայորքա                  24 (32-58)
20.- Տեփորթիւօ Քորունա   23 (35-61)

Լիոնել Մեսսի

ՖՐԱՆՍԱ. 30-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Թրուա – Սենթ Էթիեն 2-2
Փարիզ Սեն Ժերմեն – Մոնփելիէ 1-0
Աժաքսիօ – Թուլուզ 2-3
Պորտօ – Լորիան 1-1
Էվիան – Ռեմ 2-2
Ռենն – Նանսի 0-2
Վալանսիեն – Պասթիա 3-4
Նիս – Մարսէյ 0-1
Պրեսթ – Լիլ 1-2
Լիոն – Սոշօ 1-2

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                        ԿԷՏ

1.- Փարիզ Սեն Ժերմեն    61 (54-20)
2.- Մարսէյ                    54 (35-32)
3.- Լիոն                            53 (49-32)
…………………………………………………..
19.- Նանսի                    27 (28-47)
20.- Թրուա                    25 (36-53)

ԳԵՐՄԱՆԻԱ. 27-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ

Օկզպուրկ – Հանովըր-96 0-2
Ֆորթունա Տիւսելտոլֆ – Պայէր Լեւերքուզըն 1-4
Ֆրայպուրկ – Մէօնշընկլատպախ 2-0
Մայնց-05 – Վերտըր Պրեմըն 1-1
Շալքէ – Հոֆընհայմ 3-0
Շթութկարթ – Պորուսիա Տորթմունտ 1-2
Պայէրն Միւնիխ – Համպուրկ 9-2
Վոլֆսպուրկ – Նիւրեմպերկ 2-2
Կրէօթըր Վուրթ – Այնթրախթ Ֆրանքֆորթ 2-3

ԴԱՍԱՒՈՐՈՒՄ                              ԿԷՏ

1.- Պայէրն Միւնիխ              72 (78-13)
2.- Պորուսիա Տորթմունտ         52 (62-32)
3.- Պայէր Լեւերքուզըն           48 (50-35)
………………………………………………………….
17.- Հոֆընհայմ                       20 (30-52)
18.- Կրէօթըր Վուրթ             15 (18-45)

Share this Article
CATEGORIES