ՔԱԼՉԻՕ. ԹԷԵՒ ՆԱՓՈԼԻ ԱՊԱՀՈՎԵՑ «ՉԵՄՓԻԸՆԶ ԼԻԿ»Ի ԻՐ ՏՈՄՍԸ, ՍԱԿԱՅՆ ՄԱՐԶԻՉԸ ԿՐՆԱՅ ՀՐԱԺԱՐԻԼ
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած Իտալիոյ ֆութպոլի ախոյանութեան (Քալչիօ) 37-րդ եւ նախավերջին հանգրուանի մրցումներուն, թէեւ Նափոլի 1-1 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Ինթեր Միլանի (2-րդ) հետ, սակայն վերջինիս հետ ապահովեց «Չեմփիընզ լիկ»ի ֆութպոլի մրցաշարքի իր տոմսը` բնականաբար ախոյեան հանդիսացած Ա. Սէ. Միլանի հետ:
Սակայն ըստ իտալական մամուլին, կայ այն մտավախութիւնը, որ Նափոլիի մարզիչ Ուոլթըր Մացցարի այս տարեշրջանի աւարտին լքէ իր պաշտօնը:
Նշենք, որ 37-րդ հանգրուանի մրցումներուն արդիւնքներուն լոյսին տակ պաշտօնապէս յստակացան Բ. դասակարգ փոխադրուող խումբերը: Անոնք են` Սամտորիա (36 կէտ), Պրեշիա (31 կէտ) եւ Պարի (21 կէտ): 17-րդ դիրքին վրայ գտնուող Լեչէ ունի 41 կէտ:
Ստորեւ կու տանք դասաւորումը.
————————– ԿԷՏ
1.- Ա. Սէ. Միլան 81 (65-24)
2.- Ինթեր Միլան 73 (66-41)
3.- Նափոլի 69 (57-37)
4.- Ուտինեզէ 65 (65-43)
………………………………………
17.- Լեչէ 41 (44-62)
18.- Սամտորիա 36 (32-46)
19.- Պրեշիա 31 (32-50)
20.- Պարի 21 (23-56)