ՓՈՐԹՈՒԳԱԼԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ԱԽՈՅԵԱՆ ՓՈՐԹՕ ՏԱՐԵՇՐՋԱՆԸ ԱՒԱՐՏԵՑ ԱՌԱՆՑ ՊԱՐՏՈՒԹԵԱՆ

Փորթոյի ախոյեան կազմը

Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Փորթուգալի ֆութպոլի ախոյեանութեան 30-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:

Փորթօ, որ շաբաթներ առաջ հանդիսացած էր ախոյեան, տարեշրջանը աւարտեց առանց պարտութեան, երբ իր կատարած վերջին մրցումին 2-0 արդիւնքով յաղթեց Մարիթիմոյի եւ ապահովեց 84 կէտ: Փոխախոյեան հանդիսացաւ Պենֆիքա (63 կէտ): Փորթօ յառաջիկայ տարեշրջանին պիտի մասնակցի «Չեմփիընզ լիկ»ի մրցաշարքին, իսկ Պենֆիքա անոր զտումի մրցաշարքին:

Սփորթինկ Լիզպոն (3-րդ) Պրակա (4-րդ) եւ Կիմարաէշ (5-րդ) պիտի մասնակցին «Եուրոփա լիկ»ին:

Բ. դասակարգ փոխադրուած երկու խումբերը հանդիսացան Փորթիմոնենսէ (15-րդ) եւ Նաւալ (16-րդ):

Ստորեւ կու տանք վերջնական դասաւորումը.

————————–ԿԷՏ

1.- Փորթօ               84 (73-16)
2.- Պենֆիքա             63 (61-31)
3.- Սփորթինկ Լիզպոն     48 (41-31)
4.- Պրակա              46 (45-33)
5.- Կիմարաէշ                  43 (36-37)
……………………………………
14.- Աքատեմիքա         30 (32-48)
15.- Փորթիմոնենսէ        25 (29-49)
16.- Նաւալ              23 (26-51)

Share this Article
CATEGORIES