Ղարաբաղում Ռազմական Պատրաստութիւնը Կարող Է Հզօր Զարկ Տալ Թալիշ Ժողովրդի Ազատագրական Պայքարին

«ՀԵՏՔ»

Մոսկուայում գործող «Անկախ Թալիշստան» հասարակական միութիւնը յայտարարութիւն է ընդունել, որում ողջունել է Արցախի Սուվորովի եւ Մատաթովի անուան ռազմական ուսումնարան ընդունուելու հնարաւորութեան ընձեռումը ազգութեամբ թալիշ երիտասարդներին:

«Թալիշ ժողովրդի պատմական բնակութեան տարածքը, որն այժմ բռնազաւթուած է Ազրպէյճանի կողմից, վաղ թէ ուշ անկախութիւն է ձեռք բերելու, եւ արտերկրում բնակուող թալիշ երիտասարդների ռազմական պատրաստութիւնը Ղարաբաղում կարող է հզօր զարկ տալ ողջ թալիշ ժողովրդի ազատագրական պայքարին», ասուած է յայտարարութեան մէջ:

Ինչպէս հաղորդուել էր աւելի վաղ, հաշուի առնելով ցուցաբերուած հետաքրքրութիւնն ու ստացուած հայտերը, «Սուվորովի եւ Մատաթովի անուան ռազմական ուսումնարան» ծրագրի իրականացման կոմիտէի օրակարգում է դրուած ազգութեամբ լեզգիների, թալիշների, աւարների, ցախուրների, թաթերի եւ ուտիների` ընդհանուր սկզբունքներով ընդունուելու հարցը:

Ապագայ ուսումնարանի վերաբերեալ պատրաստուած է նաեւ տեսերիզ:

 

 

Share this Article
CATEGORIES