ՖԻՖԱ-Ի ՆՈՐ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ. – ՀԱՅԱՍՏԱՆ ՄՆԱՑ 62-ՐԴ ԴԻՐՔԻՆ ՎՐԱՅ – ԼԻԲԱՆԱՆ ԵՒ ՍՈՒՐԻԱ` ՆՈՅՆ ԴԻՐՔԵՐՈՒՆ ՎՐԱՅ

Երէկ ՖԻՖԱ-ն հրապարակեց ֆութպոլի ազգային խումբերու նոր դասաւորումը: Նախքան մանրամասնութիւններուն անցնիլը, նշենք, որ յաջորդ դասաւորումը պիտի հրապարակուի յառաջիկայ 29 յունիսին:

Բաղդատմամբ նախորդ դասաւորման, յիշատակելի փոփոխութիւններ տեղի չունեցան: Աշխարհի եւ Եւրոպայի ախոյեան Սպանիա կը շարունակէ գրաւել առաջին դիրքը` իր ետին ձգելով Հոլանտան (2-րդ) եւ Պրազիլը (3-րդ):

Նոր դասաւորման մէջ մեծագոյն ոստումը արձանագրեց Սենեկալ (անիկա բարձրացաւ 11 դիրք):

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը մնաց 62-րդ դիրքին վրայ: Իր կարգին, Ռուսիա, որ Հայաստանի յաջորդ մրցակիցն է (Եւրօ-2012-ի զտում), մնաց 18-րդ դիրքին վրայ):

Իրենց դիրքերը անփոփոխ պահեցին նաեւ Սուրիա (104-րդ) եւ Լիբանան (178-րդ):

Մէկ դիրք նահանջելով` Ազրպէյճան այժմ կը գրաւէ 108-րդ դիրքը, 46 դիրքով ետ մնալով Հայաստանէն:

Ստորեւ կու տանք նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են ազգային հաւաքականներուն գրաւած նախկին դիրքերը, իսկ գլխագիրով նշուած խումբերը Եւրօ-2012-ի ֆութպոլի զտումի մրցաշարքին Հայաստանի մրցակիցներն են).

—————————ԿԷՏ

1.- (1) Սպանիա         1857
2.- (2) Հոլանտա         1702
3.- (3) Պրազիլ                1425
4.- (4) Գերմանիա        1413
5.- (5) Արժանթին        1267
6.- (6) Անգլիա                1163
7.- (7) Ուրուկուէյ        1094
8.- (8) Փորթուգալ        1052
9.- (9) Իտալիա          1019
10.- (10) Խրուաթիա      991
11.- (11) Նորվեկիա      987
12.- (12) Յունաստան     985
13.- (14) Չիլի                 967
14.- (13) Ճափոն        961
15.- (15) Ղանա               918
16.- (16) Սերպիա       907
17.- (17) Սլովենիա       903
18.- (18) ՌՈՒՍԻԱ       896
19.- (19) Ֆրանսա        883
20.- (20) Աւստրալիա     876
……………………………..
34.- (34) ԱՅԻՐ          681
……………………………..
62.- (62) ՀԱՅԱՍՏԱՆ     524
……………………………..
85.- (85) ՄԱԿԵԴՈՆԻԱ   398
……………………………..
104.- (104) Սուրիա            295
……………………………..
108.- (107) Ազրպէյճան   288
……………………………..

178.- (178) Լիբանան     51
……………………………..
202 (202) ԱՆՏՈՐՐԱ      0

 

Share this Article
CATEGORIES