Ճատրակ. Ալեխինի Մրցաշարք. Արոնեան` 5-րդ Դիրքին Վրայ

Ինչպէս ծանօթ է, նախորդ 21 ապրիլին սկսաւ Ալեխինի անուան նուիրուած ճատրակի միջազգային մրցաշարքը` մասնակցութեամբ 10 կրանտմասթըրներու, որոնց կարգին հայրենի Լեւոն Արոնեան:

Մրցաշարքին առաջին մասէն եւ 5-րդ հանգրուանի մրցումներէն ետք, այժմ Արոնեան ապահովելով 3 կէտ կը գրաւէ 5-րդ դիրքը:

Մրցաշարքին երկրորդ բաժինը տեղի պիտի ունենայ 28 ապրիլէն 1 մայիս:

Ստորեւ` դասաւորումը.

……………………………………….ԿԷՏ

1.- Մաքսիմ Վաշիէ-Լակրաւ       3,5
2.- Լորան Ֆրեզինէ                    3
3.- Պորիս Կելֆանտ                   3
4.- Մայքըլ Էտըմզ                     3
5.- Լեւոն Արոնեան                    3
6.- Վիշվանաթան Անանտ               2,5
7.- Լիրեն Տինկ                             2
8.- Վլատիմիր Քրամնիք                2
9.- Նիքիթա Վիթիուկով                 2
10.- Փիթըր Սվիտլեր                   1

Share this Article
CATEGORIES