Ճատրակ. Ալեխինի Միջազգային Մրցաշարք. 3 Յաղթանակ Եւ 5 Հաւասարութիւն. Լեւոն Արոնեան Տիրացաւ Տիտղոսին

Չորեքշաբթի, 1 մայիսին աւարտեցաւ Ալեխինի անուան նուիրուած ճատրակի միջազգային մրցաշարքը, երբ տեղի ունեցան 9-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:

Հայրենի կրանտմասթըր Լեւոն Արոնեան, առաւելագոյն 9 կէտէն ապահովելով 5,5 կէտ, տիրացաւ տիտղոսին` լրացուցիչ արդիւնքներով գերազանցելով Պորիս Կելֆանտը (Իսրայէլ), որ ապահովեց նոյնքան կէտ:

Նշենք, որ Արոնեան մրցաշարքը աւարտեց արձանագրելով 3 յաղթանակ, 5 հաւասարութիւն եւ կրելով մէկ պարտութիւն:

Ստորեւ վերջնական դասաւորումը.

——————————-ԿԷՏ

1.- Լեւոն Արոնեան              5,5
2.- Պորիս Կելֆանտ             5,5
3.- Վիշվանաթան Անանտ         5
4.- Նիքիթա Վիթիուկով           4,5
5.- Լորան Ֆրեզինէ              4,5
6.- Վլատիմիր Քրամնիք          4,5
7.- Մայքըլ Ատամզ              4,5
8.- Մաքսիմ Վաշիէ-Լակրաւ 4,5
9.- Լիրեն Տինկ                       3,5
10.- Փիթըր Սվիտլեր             3

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )