«Եուրոփա Լիկ». Չելսի – Պենֆիքա Աւարտական` Յառաջիկայ 15 Մայիսին

«Եուրոփա լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքի կիսաւարտականի դարձի մրցումներուն, Չելսի եւ Պենֆիքա 3-1 արդիւնքով յաղթանակ արձանագրելով ապահովեցին աւարտականի իրենց տոմսերը: Անոնք 15 մայիսին Ամսթերտամի մէջ կը մրցին իրարու դէմ:

Չելսի, որ հինգերորդ անգամ ըլլալով ապահովեց աւարտականին իր տոմսը, 3-1 արդիւնքով յաղթեց Պալի (Զուիցերիա), հակառակ անոր որ Ա. կիսախաղին 1-0 արդիւնքով ուշացած էր:

Իսկ Պենֆիքա նոյն արդիւնքով յաղթեց թրքական Ֆեներպահչէին:

Չելսիի կոլերը նշանակեցին Ֆեռնանտօ Թորես (50-րդ), Վիքթոր Մոզըս (52-րդ) եւ Տաւիտ Լուիս (59-րդ): Իսկ Պենֆիքայի կոլերը` Նիքոլա Կայթան (9-րդ) եւ Օսքար Քարտոսօ (35-րդ եւ 66-րդ):

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )