Ճատրակ. Սթավանկըրի Մրցաշարք. Արոնեան` 4-րդ Դիրքին Վրայ
Հայաստանի ճատրակի ֆետերասիոնին պաշտօնական կայքէջէն (armchess.am) կը տեղեկանանք, որ Սթավանկըրի (Նորվեկիա) ճատրակի միջազգային մրցաշարքին իր մասնակցութիւնը բերող հայրենի կրանտմասթըր Լեւոն Արոնեան, 5-րդ հանգրուանի հանդիպումներէն ետք 2,5 կէտով կը գրաւէ 4-րդ դիրքը: Ան իր կատարած վերջին մրցումին հաւասարեցաւ ազրպէյճանցի Թէյմուր Ռաճապովի հետ:
Պարագլուխի դիրքը կը գրաւէ Սերկէյ Քարժաքին (4 կէտ), որ այս հանգրուանին պարտուեցաւ Մակնիւս Քարլսընէն (2-րդ):
Մրցաշարքը կ՛աւարտի 18 մայիսին:
Ստորեւ դասաւորումը.
| ԿԷՏ | |||||||||||||||
| 1.- Սերկէյ Քարժաքին | 4 | ||||||||||||||
| 2.- Մակնիւս Քարլսըն | 3 | ||||||||||||||
| 3.- Հիքարու Նաքամուրա | 3 | ||||||||||||||
| 4.- Լեւոն Արոնեան | 2,5 | ||||||||||||||
| 5.- Վիշվանաթան Անանտ | 2,5 | ||||||||||||||
| 6.- Փիթըր Սվիտլեր | 2,5 | ||||||||||||||
| 7.- Թէյմուր Ռաճապով | 2,5 | ||||||||||||||
| 8.- Վեսելին Թոփալով | 2 | ||||||||||||||
| 9.- Հաօ Ուանկ | 1,5 | ||||||||||||||
| 10.- Եոն-Լուտվիկ Համըր | 1,5 |
CATEGORIES Մարզական

