ԵՒՐՈՊԱԿԱՆ ՖՈՒԹՊՈԼ. ՇԱԲԱԹԱՎԵՐՋԻՆ Կ՛ԱՒԱՐՏԻՆ ԱՆԳԼԻՈՅ, ԻՏԱԼԻՈՅ ԵՒ ՍՊԱՆԻՈՅ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ
Այս շաբաթավերջին տեղի ունենալիք եւրոպական ֆութպոլի մրցումները կու գան վերջ դնելու Անգլիոյ, Իտալիոյ եւ Սպանիոյ ախոյեանութեան` նկատի ունենալով, որ պիտի կատարուին վերջին հանգրուանի մրցումները:
Ֆրանսայի պարագային տեղի պիտի ունենան նախավերջին հանգրուանի մրցումները:
Վերոնշեալ չորս ախոյեանութիւններէն երեքին գծով յստակ են ախոյեաններուն անունները: Անորոշ կը մնայ միայն Ֆրանսայի պարագան, ուր պարագլուխի դիրքին վրայ գտնուող Լիլ միայն կէտի մը պէտք ունի` տիրանալու համար տիտղոսին:
Սակայն կարգ մը մրցումներ պիտի ըլլան ճակատագրական` նկատի ունենալով, որ վտանգաւոր դիրքերու վրայ գտնուողները պիտի փորձեն յաղթանակ արձանագրել` Ա. դասակարգին մէջ մնալ կարենալու համար: Հետեւաբար, այս շաբաթավերջին, մրցումները հետաքրքրական պիտի ըլլան վարին դիրքերուն վրայ:
Ստորեւ կու տանք շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով. փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն գրաւած դիրքերը).
ԱՆԳԼԻԱ. 38-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ՎԱՂԸ ——————–ԺԱՄ
Ասթոն Վիլա (13) – Լիվըրփուլ (6) 18:00
Պոլթըն (10) – Մանչեսթըր Սիթի (3) 18:00
Էվըրթըն (7) – Չելսի (2) 18:00
Ֆուլհեմ (8) – Արսենալ (4) 18:00
Մանչեսթըր Եունայթըտ (1) – Պլեքփուլ (18) 18:00
Նիւքեսըլ (12) – Ուեսթ Պրոմուիչ (11) 18:00
Սթոք (9) – Ուիկըն (19) 18:00
Թոթենհամ (5) – Պիրմինկհեմ (17) 18:00
Ուեսթ Համ (20) – Սանտըրլենտ (14) 18:00
Վուլվզ (16) – Պլեքպըրն (15) 18:00
ՔԱԼՉԻՕ. 38-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ՎԱՂԸ
Պոլոնիա (16) – Պարի (20) 19:00
Պրեշիա (19) – Ֆիորենթինա (9) 19:00
Քալիարի (13) – Փարմա (12) 19:00
Ճենովա (10) – Սեսենա (15) 19:00
Ինթեր Միլան (2) – Քաթանիա (11) 19:00
Փալերմօ (8) – Քիեւօ (14) 19:00
Ա. Էս. Ռոմա (6) – Սամտորիա (18) 21:45
Եուվենթուս (7) – Նափոլի (3) 21:45
Լեչէ (17) – Լացիօ Ռոմա (5) 21:45
Ուտինեզէ (4) – Ա. Սէ. Միլան (1) 21:45
ՍՊԱՆԻԱ. 38-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ԱՅՍՕՐ
Մալակա (9) – Պարսելոնա (1) 19:00
Հերքուլես (19) – Սփորթինկ Խիխոն (10) 21:00
Ռէալ Մատրիտ (2) – Ալմերիա (20) 21:00
Տեփորթիւօ Քորունա (17) – Վալենսիա (3) 23:00
Էսփանիոլ (8) – Սեւիլլա (5) 23:00
Լեվանթէ (12) – Ռէալ Սարակոսա (18) 23:00
Մայորքա (13) – Աթլեթիքօ Մատրիտ (7) 23:00
Օսասունա (15) – Վիարէալ (4) 23:00
Ռասինկ Սանթանտեր (11) – Աթլեթիքօ Պիլպաօ (6) 23:00
Ռէալ Սոսիետատ (14) – Կեթաֆէ (16) 23:00
ՖՐԱՆՍԱ. 37-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ
ԱՅՍՕՐ
Օքսեռ (11) – Պրեսթ (15) 22:00
Լանս (19) – Ավինիոն (20) 22:00
Լիոն (3) – Քան (14) 22:00
Մարսէյ (2) – Վալանսիեն (12) 22:00
Մոնփելիէ (10) – Մոնաքօ (18) 22:00
Նիս (16) – Լորիան (7) 22:00
Փարիզ Սեն Ժերմեն (4) – Լիլ (1) 22:00
Ռենն (5) – Նանսի (17) 22:00
Սոշօ (6) – Սենթ Էթիեն (9) 22:00
Թուլուզ (13) – Պորտօ (8) 22:00