ՔԱՔԱ ՆԿԱՏԻ ՉԱՌՆՈՒԵՑԱՒ ՊՐԱԶԻԼԻ ԿԱԶՄԻՆ ՄԷՋ

Քաքա

Պատրաստուելու համար յառաջիկայ յուլիսին Արժանթինի մէջ տեղի ունենալիք Քոփա Ամերիքա ֆութպոլի մրցաշարքին, յառաջիկայ ամիս Պրազիլի ազգային խումբը պիտի կատարէ երկու բարեկամական մրցում` յաջորդաբար Հոլանտայի (4 յունիս) եւ Ռումանիոյ դէմ (7 յունիս): Երկու մրցումներն ալ տեղի պիտի ունենան Պրազիլի մէջ:

Պրազիլի մարզիչ Մանօ Մենեզես, որ վերոնշեալ երկու մրցումներուն համար հրապարակեց իր կազմը` նկատի չառաւ Ռէալ Մատրիտի փլէյմէյքըր Քաքան: Կազմէն դուրս մնաց նաեւ Ռոնալտինիօ:

Սակայն Մենեզես իր կազմին մէջ նկատի առաւ Ֆլումինենսէի 27 տարեկան յառաջապահ Ֆրետը, որ 2007-էն ի վեր նկատի չէր առնուեր:

Ստորեւ կու տանք Պրազիլի կազմը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Վիքթոր (Կրեմիօ), Ճեֆերսոն (Պոթաֆոկօ), Ժուլիօ Սեզար (Ինթեր Միլան) եւ Ֆապիօ (Քրուզէյրօ):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Լուչիօ, Մայքոն (Ինթեր Միլան), Թիակօ Սիլվա (Ա. Սէ. Միլան), Տաւիտ Լուիզ (Չելսի), Լուիզաօ (Պենֆիքա), Անտրէ Սանթոս (Ֆեներպահչէ), Տանիել Ալվես եւ Ատրիանօ (Պարսելոնա):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Լուքաս (Սան Փաուլօ), Լուքաս Լէյվա (Լիվըրփուլ), Էլանօ (Սանթոս), Էլիաս (Աթլեթիքօ Մատրիտ), Հենրիքէ (Քրուզէյրօ), Ժատսոն (Շախտիոր Տոնեցք), Ռամիրես (Չելսի), Սանտրօ (Թոթենհամ), Թիակօ Նեւես (Ֆլամենկօ) եւ Անտերսոն (Մանչեսթըր Եունայթըտ):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Ալեքսանտր Փաթօ, Ռոպինիօ (Ա. Սէ. Միլան), Նէյմար (Սանթոս), Նիլմար (Վիարէալ), Ֆրետ (Ֆլումինենսէ) եւ Լէանտրօ Տամիաու (Ինթըրնասիոնալ):

 

Share this Article
CATEGORIES