ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՓԻՒՆԻԿ ՊԱՐԱԳԼՈՒԽԻ ԴԻՐՔԸ ԽԼԵՑ ՈՒԼԻՍԷՆ
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան 10-րդ հանգրուանի մրցումները:
Փիւնիկ Երեւան 3-1 արդիւնքով յաղթելէ ետք Ուլիսի, անկէ խլեց պարագլուխի դիրքը` իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ: Անոնք երկուքը ունեցան 20-ական կէտ:
Մարքոս Փիցելլի նշանակեց Փիւնիկի առաջին կոլը (17-րդ), իսկ Յովհաննէս Յովհաննիսեան` մնացեալ երկու կոլերը (35-րդ եւ 50-րդ):
Ստորեւ կու տանք մրցումներուն արդիւնքները.
Շիրակ – Գանձասար 0-2
Փիւնիկ- Ուլիս 3-1
Արարատ – Իմփուլս 2-1
Բանանց – Միքա 2-2
Ստորեւ կու տանք դասաւորումը.
——————–ԿԷՏ
1.- Փիւնիկ 20 (19-11)
2.- Ուլիս 20 (15-8)
3.- Գանձասար 19 (11-6)
4.- Միքա 15 (13-10)
5.- Իմփուլս 14 (14-13)
6.- Շիրակ 9 (8-13)
7.- Բանանց 7 (11-17)
8.- Արարատ 5 (7-20)